Ղևոնդ Ալիշան «Ազգի պակասության կամ կատարելության մասին»

Ghevont_Alishan

Ղևոնդ Ալիշան (1820-1901) հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838)։

Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական  հետևյալ գիտական ընկերություններին՝ Մոսկվայի հնագիտական ​​ընկերությունՌուս գրականության սիրահարների ազատ ընկերությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն։

Կոչ անելով հայությանը «զէնքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ալիշանը, սակայն, ապագա Հայաստանի հասարակական–քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն։

Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր), Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Ազգի պակասության կամ կատարելության մասին

Եթե հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև ազգը ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ՝ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցը սա է, թե ո՞րն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ ավելի անտեր, անմշակ թողնված պարտեզում, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել և ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերին: Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը: Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել, որ պակասություն անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են:

Աղբյուր 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий