Ձայնը՝ հոգու կանչ․․․

5b4c2f_544773ca71dc40b08930e0a8cac06de4_mv2

Մարդու հոգևոր էությունը նրա բնավորությունից դուրս է՝  գիտակցությունից և ուրիշների համար հասանելի անհատականությունից անդին:

Սակայն այն բացահայտվում է ձայնի մեջ։ Ահա այսպիսի տարօրինակ դիտարկում։

Պահպանվել են ձայնագրություններ, որտեղ հնչում է Եսենինի ձայնը՝  հզուր, ուժեղ և առնական։ Միայն լսեք, թե ինչպես է նա կարդում իր բանաստեղծությունները. «Նրանք կգային  պատառաքաղներով դանակահարելու ձեզ՝  ինձ վրա նետված ձեր ամեն մի գոռոցի համար»։

Այդ ձայնը ոչ մի կապ չունի ֆիլմերով մեզ պարտադրված գանգուր մազերով և քաղցրաբարո գյուղացի Լելի կերպարի հետ։ Դա Տղամարդու ձայն է։ Դա Ռազմիկի ձայն է։  Սկզբում անսպասելի է լսել այդ ձայնը, այն ​​ընդհանրապես չի համապատասխանում բանաստեղծի՝ մեզ մատուցված կերպարի հետ:

Դե՛ հա, նա խմել է, ծեծկռտուքների մեջ է հայտնվել, պանդոկներ է գնացել։ Ճշմարտությունն է գոռացել և մի պոետի գարեջրի բաժակով հարվածել։ Եղել է այս ամենը, հետո՞ ինչ։ Հոգեկան խնդիրներ է ունեցել, ընկել է հոգեբուժարան։ Այդ տարիներին մեզանից շատերն անմիջապես կհայտնվեին այնտեղ, հատկապես՝  քննադատող խելացիները։

Պահում էր երեխաներին այնպես, ինչպես կարողանում էր։ Աջակցում էր ծնողներին և քույրերին։ Հոգ էր տանում ընկերներին, օգնում էր նրանց։ Ոչ մեկի մասին ոչ մի վատ բառ չէր գրում։ Շատերին կարող էր շատ բան ասել հարբած վիճակում։ Բաժակով էլ կարող էր հարվածել: Մեղադրել և զրպարտել՝  չէր կարող:

Ժամանակի լավագույն կանայք սիրում էին Սերգեյ Ալեքսանդրովիչին՝ Սոֆյա Տոլստայա, Նադեժդա Վոլպին, Գալինա Բենիսլավսկայա, Զինաիդա Ռայխ, Իսադորա Դունկա…

Բոլորն էլ՝ ուժեղ, գեղեցիկ, խելացի կանայք։ Միայն թե պետք չէ նրանց տալ «կախվածություն» համախտանիշը։ Այդ բոլոր կանայք չափազանց տարբեր էին միմյանցից, սակայն բոլորն էլ անսահման սիրում էին Եսենինին, որովհետև Եսենինը տեղով մեկ կենդանի էներգիա էր։ Նա անհատականություն էր։ Եթե լսեք նրա ձայնը՝  կհասկանաք։

Մեր հոգին ձայնի մեջ է՝ բառերի հնչյունների մեջ։ 

Հենց այդ պատճառով սիրելիի ձայնը չես շփոթի ուրիշների հետ: Նրա նամակը նրա ձայնն է։ Երբ մենք երազում տեսնում ենք մեզնից հեռացած սիրելիներին, մենք մտովի խոսում ենք նրանց հետ, բայց լսում ենք նրանց ձայնը: Մենք այդ ձայնը լսում ենք մեր հոգու մեջ.

Մարդը կարող է թաքցնել իր իսկական էությունը։ Կարող է թաքցնել հոգին: Բայց ձայնի միջոցով  նա հայտնվում է այնպիսին, ինչպիսին կա իրականում՝ բացահայտելով իր բնույթը։

Լսեք մարդու ձայնը, այն ունի էություն և հոգի:

Կան երեք կարևոր իրողություններ։

✅Եթե ​​քեզ դուր է գալիս մարդու ձայնը, ապա այդ մարդը հոգեպես մոտ է քեզ։ Դուք ձայնային ալիքի նույն հաճախականության վրա եք. մեկ նոտայի վրա։

✅Եթե ​​ձայնագրության մեջ ձեր սեփական ձայնը ձեզ դուր չի գալիս, եթե ձեզ զարմացնում է, թե ինչպես է այն հնչում և, եթե կարծում եք, որ ձեր ձայնը տարբերվում է ձեր իրական ձայնից, ուրեմն՝ դուք ձեզ չեք հասկանում: Դուք ձեզ այլ կերպ եք ներկայացնում։ Եվ գուցե դա է պատճառը, որ դուք չեք ապրում ձեր սեփական կյանքով: Իսկ մարդկանց հետ հարաբերություններում էլ՝  խնդիրներ կան։ Ձեր առաջ կարևոր խնդիր կա՝ ճանաչեք ինքներդ ձեզ։ Միաձուլվեք ձեր հոգու հետ…

✅Եվ երրորդ՝  բարելավեք ձեր ձայնը։ Խոսե՛ք պարզ և մեղեդային: Խոսե՛ք չափավոր բարձր, հստակ, թույլ տվեք, որ ձեր ձայնը ազատ հնչի: Ազատվե՛ք մանկական ձայնով խոսելու կամ բառերը շշնջալու սովորությունից։ Երգե՛ք։ Այն կարող է լավացնել ձայնի որակը։ Դրանից կյանքի որակւ կարող է լավանալ: Մենք կյանքի հետ ավելի ճիշտ կսկսենք շփվել և, ինչպես սովորեցնում էին հին փիլիսոփաները, կմիանանք տիեզերքի ոլորտների աստվածային երաժշտությանը։

Եվ սա իմաստ ունի՝  համահունչ լինելը մեզ ներդաշնակ է դարձնում աշխարհի և մարդկանց հետ․․․

Ձայնը մեր հոգու հնչողությունն է: Խոսի՛ր քո իսկական ձայնով․․․

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий