Հոգու ապաքինում

1

Մի այսպիսի արտահայտություն կա. «Ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան աղքատ ու հիվանդ»։

Բանն այն է, որ առողջությունը և հարստությունը կապ ունեն ներքին էներգիայի առկայության հետ։ Եթե ​​սերը հոգում քիչ է, ապա կենսական էներգիան աստիճանաբար նվազում է և խնդիրներ են սկսվում ի հայտ գալ և՛ առողջության, և՛ ճակատագրի հետ կապված։

Ավելին, թե ինչպիսի խնդիր կհայտնվի՝ հիվանդությո՞ւն, թե՞ դժբախտություն, ընտրում է մեր ենթագիտակցությունը՝ մեզ անհայտ ինչ-որ բարձրագույն տրամաբանության համաձայն։

Պարզվում է՝ ոչ միայն հիվանդություններն ու դժբախտությունները, այլ ընդհանրապես ցանկացած իրադարձություն սկզբում տեղի է ունենում հոգևոր, հետո նոր միայն՝ ֆիզիկական մակարդակում։

Ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչ պատճառներով են դեֆորմացվում առաջնային կառուցվածքները։ Դիտարկելով հիվանդներին, ուսումնասիրելով տասնյակ, հարյուրավոր և հազարավոր դեպքեր, ես հետևյալ բացահայտումն արեցի՝  հոգևոր դաշտի հիմնական, առաջնային կառուցվածքների դեֆորմացիան կապված է ագրեսիվ հույզերի հետ։

Մարդու ագրեսիվ հույզերն են, որ ձևախեղում են նրա առաջնային դաշտը։ Ատելությունը, վրդովմունքը, վախը, հուսահատությունը դեֆորմացնում են հոգևոր դաշտի կառույցները, իսկ դա որոշ ժամանակ անց հանգեցնում է հիվանդության և դժբախտության:

 Աղբյուր՝  С. Н.Лазарев Выздоровление души.

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ՝  Ջոան Բրուֆալ

Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий