Լինել հոգևոր տանը` հայրենիքում

87795_b

Տանը լինել՝ նշանակում է լինել քո տեղում: Այնտեղ, որտեղ քո էներգիան է, պաշտպանությունը և սիրտը: Երբ դու քո տեղում ես, դառնում ես Դու և ստանում  հզոր աջակցություն:

Կան նշաններ, որոնք վկայում եք, որ դուք տանն եք` լավ էներգետիկ վայրում: Լավ` հատկապես ձեզ համար. բառացիորեն մեկ կամ երկու ժամվա ընթացքում սկսում են բարենպաստ փոփոխություններ տեղի ունենալ: Եվ դուք զգում են դա, ձեզ շրջապատողներն էլ են նկատում:

✅ Դուք սկսում եք լավ տեսք ունենալ: Դուք փայլում եք: Դեմքը հարթվում է, անհետանում են լարվածության և հոգնածության նշանները: Դուք սովորականից երիտասարդ եք երևում, սկսում եք ավելի հաճախ ժպտալ, ընդ որում, ժպտում եք առանց պատճառի. ուզում եք ժպտալ և վերջ:

✅ Հոգին դառնում է հանգիստ, խաղաղ, ուրախ: Այնպես, ինչպես մանկության տարիներին, երբ գրկում էիր մայրիկին, նա էլ` քեզ…Իզուր չեն ասում «Մայր հայրենիք». այն մոր հետ գրկախառնության զգացողություն է առաջացնում` աջակցող և սիրող:

✅ Ինքնըստինքյան գալիս են խնդիրների և պրոբլեմների լուծումները: Առաջանում են ճիշտ մտքեր, պատկերացումներ, գաղափարներ: Եվ տեղեկատվություն է գալիս՝ օգտակար և կարևոր:

✅ Դուք դառնում եք էլ ավելի բարի: Հնարավոր է, որ դուք բարի ու լավ մարդ եք, բայց անցնում է ձեր ներսի դյուրագրգիռ և նյարդային վիճակը, դուք մի տեսակ փափկում եք. ավելի քնքուշ են դառնում ձեր հարաբերությունները մտերիմների և սիրելիների հետ: Սկսում եք ավելի հաճախ ասել լավ բաներ:

Վերադառնում են ուժերը: Եվ դուք վերադառնում եք ինքներդ ձեզ` ձեր իրական ես-ին: Դառնում եք այնպիսին, ինչպիսին իրականում կաք: Կաղապարն ընկնում է, էներգետիկ հոսքերը ազատվում են և սկսում ազատորեն հոսել…

Սա նշանակում է, որ դու Մայր հողի վրա ես՝ քո հոգևոր և էներգետիկ տանը: Դու քո տեղում ես: Ամեն ինչ ճիշտ է և լավ: Դուք պաշտպանված եք, ձեզ աջակցում են, իսկ դրական էներգիաները երիտասարդացնում են ձեզ:

Բավական է, որ ես ուղղակի անցնեմ իմ երկրի սահմանը, և արդեն գտնվում եմ իմ հոգևոր տանը: Իմ հայրենիքում, որը մի ժամանակ ընդունել ու կանչել է ինձ՝ դառնալով իմ հոգևոր հայրենիքը: Դա ավելին է, քան երջանկությունը` գտնել քո տեղը, քո տունը, քո Մայր երկիրը, քո հոգևոր տունը այս երկրագնդում․․․

Աղբյուր` Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Նկարը՝  Մարտիրոս Սարյանի «Իմ հայրենիքը» շարքից

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий