Առողջ հաղորդակցության պարզագույն կանոններ

Մեր կյանքը կախված է մարդկանց հետ ունեցած առողջ շփումից, այդ շփման որակից և տևողությունից: Գոյություն ունեն առողջ հաղորդակցության յոթ պարզագույն կանոններ:

✅ Եթե ինչ-որ բան չգիտեք և չեք կարող պատասխանել հարցին՝ այդպես էլ ասեք. «Ես, ցավոք, չգիտեմ»:

✅ Եթե ինչ-որ բան չեք կարող անել՝ այդպես էլ ասեք. «Ես, ցավոք, չեմ կարող անել»:

✅ Եթե չեք ուզում հանուն ուրիշի հաճույքի ձեր կյանքի կանոնները խախտվեն՝ ասեք. «Ես դա չեմ ուզում, ցավոք, դա իմ էությանը չի համապատասխանում»:

✅ Հարգեք ուրիշներին: Եվ հարգեք ինքներդ ձեզ ուրիշներից ոչ պակաս:

✅ Խզեք հարաբերությունը, դուք պարտավոր և պարտադրված չեք համբերել և վատնել ձեր ունեցած միակ կյանքը դատարկ հաղորդակցության վրա:

✅ Արեք այն, ինչը պարտավոր եք անել: Դա ձեզ ուժ կտա, թեև ձեր պարտքը կատարելու համար մեծ ջանքեր կպահանջվեն:

✅Թույլ մի տվեք ձեզ օգտագործել կեղծ քաղաքավարությանից ելնելով: Ասեք. «Ցավոք, ես չեմ կարող թույլ տալ ինձ օգտագործել»:

Սրանք առողջ և երկարատև հաղորդակցության կանոններ են:

Սրանք հաստատակամության կանոններ են:

Սրանք ճիշտ հաղորդակցության և առողջ ինքնագնահատականի կանոններ են:

Միակ բանը, որ կարելի է հեռացնել՝ «ցավոք» բառն է: Սա քաղաքավարության համար է, սակայն, ըստ էության, իրականում ցավալու-ափսոսալու բան էլ չկա:

Սրանք ճիշտ շփվելու ամենասովորական, բայց երկարատև և առողջ հաղորդակցության ամենատարածված կանոններն են: Թեև, դժբախտաբար, դրանք ոչ բոլորին են դուր գալիս…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий