Մովսես Սիլիկյան (Մոիսեյ Սիլիկով)

silikyan

Սեպտեմբերի 14-ին ծնվել է Մովսես Սիլիկյանը․ ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս։

Սիլիկովները ազգությամբ ուդի էին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ավելին՝ իրենց հայ էին համարում։ Որպես կադրային զինվորականներ նրանք ծառայել են ո՛չ միայն ռուսական կայսրությանը, այլև՝ հայ ազգին։ Սիլիկյանների կամ, ինչպես նրանք հայտնի էին Ռուսական կայսրությունում, Սիլիկովների հայտնի տոհմը տոհմական զինվորականներ էին։

Մովսես Սիլիկյանի ռազմական կարիերան սկսվեց 22 տարեկանում։ 1907-1908 թթ․ ռուսական բանակի կազմում Սիլիկյանը մասնակցեց Հյուսիսային Իրանում Սահմանադրական հեղափոխությանը։

«Հարկավոր է ասել, որ գեներալ Սիլիկովն այդ բավականին բարդ իրադրությունում ընդունել է, ես կասեի, տաղանդավոր որոշում․․․ Նա ժամանակի հայ գեներալներից ամենաշնորհալին էր..»։  Հովհ․ Բաղրամյան

Տեղեկությունները՝  Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական կայքի և Փաստերի ստուգման հարթակի

Մովսես Սիլիկյանի մասին պատմող տեսանյութը կարող եք նայել հետևյալ հղումով 

Գեներալ Մովսես Սիլիկովի՝ Սարդարապատի ճակատամարտից առաջ արտասանած կոչը

«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։ Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր անձնականը, հանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պետք է գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարվածելու համար: Մենք չէինք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Գուցե հաջողվի մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը: Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի առաջ:

Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապաերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը:

Հայե՛ր, ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար:

Հայուհինե՛ր, հիշեցե՛ք հինգերորդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետևեցե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընթացքում կկազմակերպվի մի այնպիսի՛ քաջարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության,

Ոտքի՛ կանգնեցեք:

Դեպի՛ սրբազան պատերազմ»:

 Գեներալ Մովսես Սիլիկյան

Երևանի զորամասի հրամանատար

24.05.1918թ.

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий