Նախքան ինչ-որ բան տալը, նախ և առաջ դու պետք է այն ունենաս:
Եթե դու երջանիկ ես, ապա կարող ես այդ երջանկությունից բաժին հանել մյուսներին, իսկ, եթե երջանիկ չես, ինչպե՞ս կարող ես դա անել:
Ինքն իր մասին հոգ չտանող մարդը միշտ լուրջ է, հոգեպես խորապես հիվանդ և մտահոգ: Նա բաց է թողել սեփական կյանքը:
Եվ հիշի՛ր, ամեն անգամ, երբ դու բաց ես թողնում սեփական կյանքը, քեզ մղում ես ինքնակործանման՝ մարդասպանության, ինքնասպանության:
Ամեն անգամ, երբ մարդը տառապանք է ապրում՝ ոչնչացնելու ցանկություն է ունենում:
Տառապանքը կործանարար է, երջանկությունը՝ ստեղծագործ:
Գոյություն ունի միայն մեկ ստեղծագործական աշխատանք, և այն սկիզբ է առնում երանությունից, ուրախությունից, հրճվանքից:
Եթե ուրախ ես, դու ուզում ես ինչ-որ բան ստեղծել: Դա կարող է լինել մանկական խաղալիք, բանաստեղծություն, նկար, միով բանիվ՝ որևէ բան:
Ամեն անգամ, երբ դու լցվես կյանքի ուրախությամբ, մտածիր՝ ինչպես արտահայտել այն․․․
Աղբյուր՝ Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին

Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան