
Երբ մարդը հիվանդանում է, ինքն իրեն պետք է հարց տա․
-Ի՞նչ է ուզում այս հիվանդությունն ինձից։
Որպես կանոն, հինդությունը առաջացնում է այնպիսի բացասական հույզեր, ինչպիսիք են՝ դժգոհություն ինքն իրենից և ճակատագրից, վախ ապագայից և ափսոսանք անցյալից, վիրավորվածություն իրենից և մտերիմներից։
Եվ, եթե մենք չենք կարողանում հաղթահարել այս ամենը, ապա հիվանդությունը սրվում է։
Այդ պատճառով, երբ մարդը հիվանդանում է, պետք է դադարի վախենալուց, ափսոսալուց և վիրավորվելուց։ Ըստ էության, հիվանդությունն ագրեսիա է հրահրում մեր, ուրիշների և Աստծո հանդեպ։ Եվ, երբ մենք հաղթահարում ենք այդ ագրեսիան, ապա հիվանդությունը նահանջում է։
․․․Երբ սերը չի բավականացնում՝ մարդու զարգացումը կանգ է առնում։ Որքան ուժեղ է զարգացման ազդակը, այնքան կտրուկ է փոփոխությունը։ Սակայն առանց սիրո՝ փոփոխությունը վերածվում է կործանման։ Ուստի հոգու իրական զարգացումը սկսվում է սիրուց։
Սերն ամենամեծ ուժն է տիեզերքում։ Մենք կարողանում ենք իրական երջանկություն զգալ այն ժամանակ միայն, երբ սերը հոսում է մեր հոգում։ Եթե մարդը երկրորդական նպատակները բերում է առաջին պլան, եթե նա խախտում է պատվիրանները, ապա սերն աննկատ սառչում է։
Նա, ով սեր չի տածում շրջապատի հանդեպ, աստիճանաբար ընկղմվում է անհանգստության մեջ։ Նա փորձում է հոգեկան ցավը խլացնել, դա կարող է հանգեցնել կախվածության վատ սովորորություններից, ինչն էլ ազդադարում է հոգում սիրո մակարդակի նվազման մասին։
Ապագայի էներգիան գալիս է սիրո միջոցով։ Պետք չէ անհանգստանալ ապագայի իրադարձությունների համար, այլ հարկավոր է հոգում ավելացնել սիրո զգացումն ու ներդաշնակությունը՝ ակտիվորեն պատրաստվելով իրավիճակի բարելավմանը։
Մենք ապագա մուտք գործելու համար անխուսափելիորեն պետք է ավելի սիրառատ դառնանք։
Սերը բուժում է ամեն ինչ։ Սերը պետք է դառնա մեր էությունը։ Զգացե՛ք, թե ինչպես է սերը տալիս ուժ, էներգիա, լավատեսություն, ապահովում նպատակների իրագործումն ու ցանկությունների կատարումը։ Ավելացրե՛ք սերը ձեր հոգում, հընթացս բաց թողնելով անհանգստությունները և խնդիրները, և դուք կզգաք այնքան սպասված խաղաղությունը և հանգստությունը․․․
Աղբյուր՝ С.Н. Лазарев ֆեյսբուքյան էջ
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Նկարի հեղինակ՝ Ջոան Բրուֆալ