Էներգիաների անհամատեղելիություն

Շատերին է ծանոթ իրավիճակը, երբ կոնկրետ մարդու հետ շփվելուց հետո վատ բաներ են կատարվում: Ես շատ եմ գրել այդ մասին: 

Կան մի քանի պատճառներ, դրանցից մեկը դիմացինի ներքին հոգեվիճակն է, նրա վերաբերմունքը մեր նկատմամբ:

Ըստ ակադեմիկոս Բեխտերևի, ուրիշներին փոխանցվող բացասական զգացմունքները՝ անհանգստություն, զայրույթ, մելամաղձություն, ոչ այլ ինչ են, եթե որ «հոգեկան մանրէներ»:

Բայց կա ևս մեկ պատճառ։ Ես դա կնկարագրեմ հնարավորինս պատկերավոր: Մենք ասում ենք՝ «այս մարդուն արյունս չի բռնում»: Իրականում մարդը ոչ միայն  «իմը  չէ»,  այլև շփման դեպքում անմիջապես հաջորդում են աղետալի իրադարձություններ: Կարծես կարգին, լավ մարդ է, բայց նա «այլ արյունից է», ինչպես Մաուգլին:

Որոշ մարդիկ մեզ նման նույն արյունից են, մյուսները տարբեր են: Եթե մեզ ներարկեն արյուն, որը մեզ չի համապատասխանում, կարող ենք և մեռնել: Պատկերավոր լեզվով ասած՝ արյունը փաթեթավորված անձնական էներգիա է։ Բայց ինչո՞ւ դիմացինը դա չի զգում, չի հասկանում: Ինչո՞ւ նա մեզ հետ իրեն լավ է զգում,  իսկ մեզ մոտ ամեն ինչ այդքան վատ է։ Ինչո՞ւ է նա ձգվում դեպի մեզ, իսկ մենք հեռանում ենք նրանից:

Հետևյալ կերպ բացատրեմ՝  իմ արյան խումբը  բացասական է: Այն կարող է հարմար լինել դրական արյան կարգ ունեցող մարդու համար: Բայց ինձ համար նրա արյունը վնասակար է ու վտանգավոր, չէ՞։ Սա պարզեցված օրինակ է, բայց, կարծում եմ՝ միանգամայն հասկանալի: Թերևս նույնն է և էներգիաների փոխատեղման դեպքում: Մենք համապատասխանում ենք, բայց դիմացինը չի համապատասխանում: Մեկը ձգտում է հաղորդակցության, իսկ երկրորդը խուսափում է շփումից։ Իսկ ինքն իրեն ստիպելու դեպքում՝ հաջորդում են վատ բաներ։ Համընդհանուր՝ ունիվերսալ դոնորը, պետք է հատկապես ընտրողականություն ցուցաբերի սերտ հաղորդակցության և էներգիայի փոխանակման հարցում: Այո, ինքը բոլորին է պետք: Սակայն նա չի կարող սերտ շփում ունենալ շատերի հետ, նույնիսկ եթե այդ մարդիկ շատ լավն են։ Խոսքը բարության մասին չէ. այլ մարդկանց հետ անձնական էներգիայի համապատասխանության: Պատկերավոր լեզվով ասած՝ հնարավոր է, որ անձնական էներգիան էլ ունի խմբեր ու ռեզուսներ։ Սակայն կարիք չկա անտեսել ձեր սեփական զգացմունքները։

Հենց դա է բացարձակապես ճշգրիտ ցուցիչը… 

Աղբյուր՝  Анна Кирьянова 

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Նկարի հեղինակ՝  Ջոան Բրուֆալ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий