Բորոր մարդիկ կյանքում հավասար են, միևնույն ժամանակ, նրանք հավասար չեն իրենց ունեցած ներքին ուժով: «Աստված յուրաքանչյուրին իր չափով է ուժ տալիս»,- ասում է դասականներից մեկի հերոսը: Ահա թե ինչ է ի նկատի ունեցել այդպես ասելով՝ ոմանք ի վերուստ ավելի ուժեղ են: Այդպես է տրված և որոշված, այդպես է դասավորվել նրանց կյանքը: Խոսքը ոչ թե ֆիզիկապես, այլ բարոյապես ուժեղ լինելու մասին է:
Այդ մարդիկ ամուր կամք ունեն, պայծառ միտք, դիմացկուն են, պատասխանատու, խելացի և բարի: Դե, որովհետև բարին պետք է ակտիվ լինի: Իսկ ակտիվ բարության համար անհրաժեշտ է բարոյական ուժ ունենալ: Այդպիսին են ծնվել, թե՞ այդպիսին են իրենք իրենց դարձրել փորձությունների միջով անցնելով՝ դժվար է ասել: Սակայն կա՛ն ուժեղներ: Գուցե դուք էլ նրանցից մեկն եք:
Ահա երեք՝ պարզ և պատկերավոր աֆորիզմային նշաններ: Երբ կհոգնեք ուժեղ լինելուց և հակված կլինեք մանր-մունր թուլության կամ կյանքից դժգոհելու, լավ կլինի՝ հիշեք ուժեղ մարդու հետևյալ նշանները.
- Երբ ուզենաս ապրել ուրիշի հաշվին, թեկուզ մի կարկանդակ ուտես ուրիշի փողով, միով բանիվ՝ երբ աչք տնկես ուրիշի հացին, հիշիր՝ երեք անգամ ավելի թանկ կվճարես:
- Երբ ուզենաս վերցնել ինչ-որ բան, որը պատկանում է ուրիշին, նույնիսկ, եթե այդ ինչ-որ բանը ուրիշին պետք չէ, եթե անգամ այդ ինչ-որ բանը կորել է, հիշիր՝ դու կկորցնես երեք անգամ ավելին:
- Երբ ուզենաս քո բեռը կապել ուրիշի սահնակի վրա, բեռիդ հետ միասին քեզ կկապեն այդ սահնակին և կօգտագործեն՝ բեռնելով երեք անգամ ավելի:
Այնպես որ, ավելի լավ է ապրել ինքնուրույն, ուրիշի ունեցածին աչք չտնկել, աջակցություն էլ չփնտրել:
Ուժեղ լինելը և՛ պարգև է, և՛ առավելություն, թեև երբեմն դժվար է ու հոգնեցուցիչ:
Բայց ավելի լավ է չգայթակղվել և գնահատել սեփական ուժը. ոչ մի դեպքում չփոխանակել այդ ուժը, որովհետև դա շատ ավելի թանկ կնստի քեզ վրա:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի