Լցվեք լույսով․․․

Կան պայծառ մարդիկ։ Նրանք նկատելի են։ Նրանք ուշադրություն են գրավում, հետաքրքրություն են առաջացնում։ Դուք նրանց անմիջապես նկատում եք։

Նրանք գրավում և կանչում են իրենց լույսով, անձնական էներգիայով, որի մասին գրել են շատ մտածողներ։ Հնարավոր է՝ նրանք կրքոտ մարդիկ են, ինչպես նրանց անվանել է Լ.Ն. Գումիլյովը։ Նրանց երբեմն անվանում են «աստղեր»։ Բայց կարելի է պարզապես ասել՝ «պայծառ անհատականություն»։

Կան երկու տեսակի պայծառ մարդիկ՝

  • Մարդ-լուսատուներ
  • Մարդ-աստղեր

Մարդ-լուսատուի կողքին դու միշտ կլինես ստվերում՝ Նրա ստվերում։ Այդպիսի մարդու հետ միշտ կա նաև ստվեր։ Դու, ասես, նույնիսկ գոյություն չունես…

Իսկ Մարդ-աստղի հետ դու միշտ կլինես լույսի ճառագայթների մեջ։ Այդպիսի մարդը կլուսավորի քեզ և քո ուղին, քո տաղանդները, քո գեղեցկությունը, քո հոգին…

Եվ դու ինքդ կփայլես։ Եվ քո կյանքը կդառնա ավելի պայծառ։ Եվ քո միտքը կզուլալվի։

Լուսավոր մարդիկ լույս են ճառագում։ Բայց մեկի լույսը սառն է ու անհոգի, քանզի ուղղված է ինքն իրեն։ Իսկ մյուսը մեկնաբանող է և տաքացնող։ Նա լույս է ուրիշների համար։ Նման մարդիկ ոչ միայն պայծառ, այլև լուսավոր անհատներ են։

Խելացի մարդիկ գրավում են իրենց տաղանդով, ինտելեկտով, գեղեցկությամբ և էներգիայով։ Նրանց լույսը պայծառ է։ Բայց ավելի լավ է մոտենալ Իրական լույսին։ Այն Լույսին, որը տաքացնում և լուսավորում է ուրիշների սրտերը։ Լույսին, որի ճառագայթների տակ դու կտաքանաս և կդառնաս Դու։ Կաճես ու կծաղկես՝ ինչպես ծաղիկ։

Դու կդառնաս քո լավագույն Եսը և կլցվես լույսով։

Եվ դու ինքդ կսկսես փայլել ուրիշների համար…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 Responses to Լցվեք լույսով․․․

  1. Аватар Margarita Manvelyan Margarita Manvelyan:

    Տիկին Նունես, վաղուց չէի այցելել ձեր կայք, ինչքա՜ն հիշողություններ արթնացան ❤️

    Нравится

Оставить комментарий