2026 թ․ հունվարի 6-ին ականատես կլինենք բացառիկ երևույթի, որը տեղի է ունենում 800 տարին մեկ։
Քրիստոսին երկրպագող մոգերը Տիրոջ Ծննդյան մասին իմացան երկնքում երևացած պայածառ աստղի ծագումից, և դրանով առաջնորդված՝ եկան մանուկ Հիսուսին երկրպագելու (Մատթ. 2.2,9):
Եկեղեցական հեղինակներն ասում են, որ աստղի երևալը հրաշք էր: Մեր եկեղեցական հեղինակներից Ստեփանոս Սյունեցին ասում է, որ աստղը կարող էր նաև հրեշտակ լինել, որ լուսավորում էր մոգերի ճանապարհը և նրանց առաջնորդում Տիրոջ մոտ:
17-րդ դարում առաջ եկավ Կեպլերի տեսությունը Բեթղեհեմյան աստղի վերաբերյալ: 1603-1604 թվականներին հայտնի աստղագետ Յոհան Կեպլերը (1571-1630) տեսավ, որ երեք մոլորակներ’ Յուպիտերը, Սատուրնը և Մարսը, կանգնում են մի գծի վրա և թողնում են մեկ պայծառ աստղի տպավորություն: Նա հաշվարկեց, որ այդ մոլորակները մի գծի վրա են կանգնում 800 տարին մեկ, և այն ենթադրությունն արեց, թե Բեթղեհեմյան աստղը կարող էր լինել այս երեք աստղերի միավորությունը:
Սակայն Կեպլերի տեսությունը Քրիստոսի Ծննդյան ժամանակ երեք մոլորակների միավորությունից երևացած աստղի ծագման վերաբերյալ չի կարող ճշգրիտ լինել: Պատճառներից մեկն այն է, որ այդ դեպքում Ավետարանում կխոսվեր ոչ թե աստղի, այլ համաստեղության մասին, մինչդեռ Ավետարանիչը երկնային այդ երևույթը հստակորեն աստղ է կոչում, որ չպետք է շփոթել համաստեղության հետ:
Բեթղեհեմյան աստղի մասին եղած կարծիքների վերաբերյալ Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանյանն ասում է, որ այնքան էլ կարևոր չէ աստղի բնույթը, այլ առավել կարևոր է մոգերի գալստյան և Քրիստոսին երկրպագելու իրողությունը:
Աղբյուր՝ Qahana.am
Նկարագրված երևույթն աստղաբանության մեջ հայտնի է Superior Conjunction անունով: Երբեմն այն կոչում են նաև «Պայծառ աստղի» պատրանք: Շատ հաճախ «Բեթղեհեմյան աստղի» գիտական բացատրությունները հենց մոլորակների մերձեցման հետևանքն են, երբ երկու պայծառ մարմին երկնքում այնքան են մոտենում իրար, որ թվում են մեկ հզոր լուսատու:
Ավելին՝ Թովմաս Առաքելյանի տեսանյութում։