այն մեզ տրված է ի վերուստ։ Սակայն այդ նպատակին մենք կարող ենք հասնել տարբեր ուղիներով»։ Ոմանք դրան հասնում են հիվանդության, դժբախտության և մահվան միջոցով, մինչդեռ մյուսները, ովքեր ավելի շատ սեր ունեն, դրան հասնում են ոչ թե կորցնելով, այլ ձեռքբերումներով։
Մարդ կա՝ Աստվածայինը ճանաչելու համար գողանում է, թալանում և դավաճանում է՝ դրա դիմաց վճարելով հոգևոր դատարկությամբ և առ նյութական պաշտամունքով, ապա տառապում է հիվանդությունից, մահանում է՝ ենթագիտակցորեն զգալով, որ իր զավակների դժբախտությունները կապված են իր հետ։
Մեկ ուրիշը, պատվիրանները պահելով, զսպում է իր ցանկություններն ու ագրեսիան, արագ անցնում է տառապանքի ճանապարհը՝ իր ներսում մեծացնելով սիրո զգացումը։ Վերջնակետում՝ բոլորն են հասնում սիրո, բայց տարբեր ճանապարհներով և տարբեր մարտահրավերներով։ Գլխավորն այն է, որ այդ զգացողությունը չկապվի մարդկային երջանկության հետ և չնույնացվի դրա հետ։
Սերը վեր է ապագայից, ասել է թե՝ սերը վեր է բարոյականությունից, բարությունից և արդարությունից։
Մարդիկ հենց այնպես չեն ստանում Աստվածային սեր և էներգիա. սերը պետք է վաստակել։ Մարդը պետք է հաղթահարի գայթակղությունները, դիմանա փորձություններին, լավը դարձնի իր բնավորությունը, սովորի ներել և սիրել։
Աստծո հանդեպ սերը ֆիզիոլոգիական գործընթաց է։ Եթե այս գործառույթը չի մարզվում, այն մեռնում է։ Եթե մարդն իրեն հավատացյալ է համարում, բայց ոչինչ չի անում, ապա վաղ թե ուշ նա կդառնա աթեիստ. նրա հոգին կհեռանա Աստծուց։
Աստծո հանդեպ սերը պետք է վաստակել՝ Նրան իրապես ձգտելով։ Քրիստոսը հավատքը նկարագրել է որպես ձգտում՝ առանց վախի, կասկածի կամ կանգառի։ Շատերն այնքան էլ ճիշտ չեն հասկանում՝ ինչ ասել է հավատ։
Հավատքը պասիվ սպասում չէ, այլ ակտիվ ներքին ձգտում։ Երբ մենք շարունակ սպասում ենք՝ կախվածության մեջ ենք ընկնում, բայց ձգտելով՝ ազատություն և անկախություն ենք ձեռք բերում։ Իսկ, երբ դառնում ենք անկախ, մենք պետք է անընդհատ մեր գործողությունները ստուգենք սիրո զգացողությամբ, ասել է թե՝ Աստվածային կամքի հետ, քանի որ Աստված մեզ հետ հաղորդակցվում է սիրո միջոցով։
Նկարի հեղինակ՝ Կաոպու Յամադա
Աղբյուր՝ С.Н. Лазарев
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
