Վասիլի Սուխոմլինսկին (1918-1970) մեծ մանկավարժ է:
Մտքեր Սուխոմլինսկուց
Դպրոցը դառնում է մշակույթի իսկական օջախ միայն այն ժամանակ, երբ այնտեղ թագավորում է չորս պաշտամունք` հայրենիքի պաշտամունքը, մարդու պաշտամունքը, գրքի պաշտամունքը և մայրենի լեզվի պաշտամունքը:
Հարգվելու իրավունք ունի միայն նա, ով հարգում է ուրիշ մարդկանց:
Քեզ վրա կարգիր հարյուր ուսուցիչ` նրանք անզոր դուրս կգան, եթե դու չես կարող ինքդ քեզ ստիպել և ինքդ պահանջել քեզանից:
Սերը բարոյականության ծաղիկն է. եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ, ապա չունի նաև ազնիվ, վեհ սեր:
Հոգևոր հարստությունն աներևակայելի է առանց սեփական արժանապատվության զգացման:
Արագությունը յուրաքանչյուր գործի հոգին է:
Երբեք մի՛ մոտեցեք մարդուն՝ մտածելով, թե նրա մեջ ավելի շատ վատ բան կա, քան լավ:
Գեղագիտական դաստիարակությունը կազմում է մարդու ընդհանուր զարգացվածության զգալի մասը: Որքան խորն է գեղագիտական ընկալումը, այնքան ամուր է մարդ – արվեստ, մարդ — բնություն կապը:
Հայրենիքի հանդեպ պարտականությունը մարդու սրբությունն է:
Հայրենասիրությունն ամենապատկառելի և ամենանրբանկատ զգացմունքն է… Պահպանիր սրբազան խոսքերը, բոլոր խաչմերուկներում մի բղավիր հայրենիքի հանդեպ սիրո մասին: Ավելի լավ է լռելյայն տքնիր հանուն նրա բարեկեցության և հզորության:
‹‹Եթե դուք ցանկանում եք, որ մանկավարժական աշխատանքը ուսուցչին ուրախություն պատճառի, այլ չվերածվի ձանձրալի և ամենօրյա միապաղաղության, ապա ուսուցչին դուրս բերեք հետազոտողի արահետ»:
Սուխոմլինսկի
Уведомление: Մի մանկավարժի մասին: Վ. Ա. Սուխոմլինսկի: | Մարգարիտ Սարգսյան
Уведомление: Մի մանկավարժի մասին | Մարգարիտ Սարգսյան
Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վասիլի Սուխոմլինսկի-Նամակ որդուն | astamelody
Уведомление: Վասիլի Սուխոմլինսկի — Էլլադա Ներսեսյան