«Եթե Գուտենբերգի գյուտը թույլ տվեց վերարտադրել հին աշխարհը, ապա էլեկտրոնային տեխնոլոգիաները մեկտեղում են հինը, անցյալն ու ներկան, մասնավորն ու ընդհանուրը միաժամանակ»,- գրում է Մ.Մաքլյուենը «Մեդիայի օրենքները» գրքում, որը հրատարակվել է մահվանից մի քանի տարի առաջ (մահացել է 1980թ): Նա առանձնացրել է մեդիայի 4 օրենք` մանրամասն ուսումնասիրելով դրանց առանձնահատկություններն ու ազդեցության ոլորտները:
Ահա դրանք`
- յուրարքանչյուր տեխնոլոգիա որոշակիորեն ընդյալնում է այն կրողի կամ օգտվողի կարողությունների դաշտը
- տեխնոլոգիայի տեսակները միաժամանակ չեն զարգանում. տեսակներից մեկի ուժեղացման կամ ակտիվացման հետ զուգահեռ թուլանում է կամ ճնշվում մյուսը
- յուրաքանչյուր տեսակ հասնելով իր հնարավորությունների զարգացման սահմանաչափին` փոխում է բնութագիրը
- ցանկացած մեդիամիջոցի բովանդակություն, ըստ էության, հին է. փոխանցումը ներառում է բոլոր հին ձևերը
Ձևակերպելով այս «օրենքները», Մաքլյուենը հավաստիացնում էր, որ կգա ժամանակ, երբ այս օրենքների ընկալումները կփոխվեն, իսկ տեսությունները` կհնանան:
«Գովազդը 20-րդ դարի մեծագույն արվեստն է»,- գրում է Մ.Մաքլյուենը: Նա գովազդի մեջ առանձնացնում է 5 տարր`
- գովազդը պետք է հետաքրքրություն առաջացնի շրջակա միջավայրում
- գովազդատուները պետք է փորձեն կանխատեսել շրջակա միջավայրում տիրող իրավիճակը
- յուրաքանչյուր մեդիամիջոց հարկավոր է օգտագործել այնտեղ, ուր ակնկալվում է առավելագույն արդյունք
- հանդիսատեսին հնարավորինս պետք է մասնակից դարձնել այդ գործընթացին
- գովազդը միշտ պետք է հաղորդի «իրական» պատմություն
Իհարկե, Նուն ջան։ Մեդիան հաղորդակցման միջոց է։ Եվ խոսքը ամենևին էլ միայն բառերով արտահայտված միտքը չէ։
НравитсяНравится
Уведомление: Բլոգավարություն բեմից այն կողմ` վարագույրի ետևում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)