Եվրոպական առաջավոր երկրներում կրթության մեջ գործում է նշանաբան` «Չկա մեդիա, չկա նաև կրթություն»: Այն, որ տեխնիկան օգնում է դասավանդողին և սովորողին, վաղուց արդեն իրողություն է ողջ աշխարհում: Այլ հարց է, որ մեզանում այդ գործընթացը աններելիորեն դանդաղում է և հանդիպում թերահավատների դիմադրությանը: Կարծում եմ` մեզանում մեդիայի ուսուցումը դժվար է ընթանում, որովհետև առկա է հստակ, գիտակցված վախ, ավելի կոնկրետ` վախ մեդիայի նկատմամաբ: Երբեմն ինձ թվում է, որ վերապատրաստումներն շատ ավելի արդյունավետ կընթանային, եթե մեկ-երկու պարապմունք նախապես տրամադրվեր կոնկրետ թեմայով սեմինարի` նորագույն տեխնիկայի նկատմամբ վախի հաղթահարում:
Ես այս ամենը ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև ես ինքս երկար ժամանակ այդ վախը ունեցել եմ և ինձնից բավականաչափ երկար ժամանակ ու լրացուցիչ հոգեուժեր պետք եղան այդ վախը հաղթահարելու համար: Հիմա, երբ նորագույն տեխնիկա է հայտնվում մեզանում, ես միանգամից մտածում եմ` «ինչո ՞վ կարող է սա ինձ օգնել դասը արդյունավետ դարձնել, ի՞նչ անեմ, որ կարողանամ ժամանակ խնայել, ինչպե ՞ս կարելի է նվազագույն ճիգերի շնորհիվ հասնել առավելագույնի»:
Նունը կատարվեց, երբ դպրոցում հայտնվեց նոթբուքը: Տեսնելով սովորողների ուրախությունն ու ոգևորությունը`անաստված բան կլիներ, հակառակն ասելու ու անելու: Անցել է առաջին օրերի շփոթվածությունը: Հիմա, դասագործընթացը, կարծես, ավելի ու ավելի է հստականում, պատկերը` ինչպես կազմակերպել դասը, ավելի տեսանելի է դառնում: Նոթբուքներով դասարանում դասավանդողների հետ զրուցելիս պարզ դարձավ մի քանի հիմնական ուղղություններ, որոնց միջոցով էլ կազմակերպվում է դասագործընթացը`
- առաջադրանքներն ուղարկվում են սովորողների էլեկտրոնային հասցեներին, դասի ընթացքում սովորողները աշխատում են, դասի վերջում ուղարկում ուսուցչին
- տեսանյութերի, ուսումնական նյութերի պատրաստում դասի ընթացքում
- կայքի համար նյութերի պատրաստում և թողարկում
- աշխատանք համացանցում (հետաքրքիր նյութերի, տեսանյութերի որոնում, քննարկում, օտար լեզվի դեպքում` թարգմանություն):
Մեր ծնողների հիմնական մտահոգություններից են` աչքի հետ կապված խնդիրները և այն, որ երեխաները շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև:
Ես հիմա բոլորովին հակառակ բան եմ ասելու, հարցս ուղղելով բոլոր նրանց, ովքեր այս հարցի հետ կապված ունեն անհանգստություններ: Իսկ եթե երեխան նեթքուքով չէր գալիս դասի, ժամեր շարունակ չէ՞ր նստում համակարգչի առաջ ու ժամանակն ու տեսողությունը վատնում համակարգչային խաղեր խաղալով:
Այլ երկրներում կատարված հետազոտությունները խոսում են այն մասին, որ անհանգստանալու կարիք չկա, նման դեպքերում բժիշկները խորհուրդ են տալիս վիտամիններ օգտագործել: Իսկ համապատսախան մասնագետների կողմից մշակվել են աչքի համար նախատեսված վարժությունների համակարգ, որոնք այժմ հաջողությամբ կիրառվում են Ռուսաստանում` նետբուքներով դասարաններում: Նախ, երեխաներին խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կարդալ մոնիտորից, իսկ աշխատանքի վերջում ուսուցիչները երեխաների հետ կատարում են հետևյալ վարժությունները: Ներկայացնում եմ այդ վարժությունները
- գլուխը առանց շարժելու` նայեք ներքև, աջ, ձախ, վերև
- երկու րոպե շարունակ թարթեք աչքերը ` շատ արագ և ինչքան հնարավոր է հաճախակի
- աչքերը սկզբում հնարավորինս ուժեղ կկոցեք, ապա լայն բացեք
- թեթև իրար սեղմեք մատների ծայրերը և դրեք քունքերին: Տասն անգամ, շատ արագ թարթեք և փակեք աչքերը
- աչքերը շարժեք ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետև հակառակը
- Ռուսաստանում երեխաներին մեկ դասաժամի ընթացքում թույլատրվում է նեթբուքներով աշխատել ոչ ավել, քան 15 րոպե: Նրանք կատարում են ուսուցչի հանձնարարություններն ու փակում նեթբուքերը: Մինչ երեխաները աշխատում են, ուսուցիչը իր համակարգչի միջոցով վերահսկում է սովորողների առաջադրանքների կատարումը:
Նեթբուքերով ուսուցման փորձնական ծրագիր Ռուսաստանի մի քանի դպրոցներում կիրառվում է 2004թ.ից: Ներդրված ծրագիրը հաջողել է, բարձրացել է դպրոցականների հետաքրքրությունը ուսման նկատմամբ, որի մասին հավաստում են ինչպես դասավանդողները, այնպես էլ սովորողների ծնողները: Ծրագիրը ընդլայնելու առաջարկով հանդես է եկել Պետերբուրգի քաղաքապետը: Վերջերս համաձայնագիր է կնքվել Պետերբուրգի քաղաքապետի և Ինտել կազմակերպության միջև: Ըստ այդ համաձայնագրի, Ինտելը պարտավորվում է Պետրեբուրգի դպրոցներին մինչև 2012 թ.-ը տրամադրել 250 000 դպրոցական անհատական համակարգիչ: Ռուսական դպրոցներում գործում են ուսուցիչների վերապատրաստման հետևյալ մեխանիզմը. ՏՀՏ վերապատրաստում անցնում են բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ավելին իմանալու: Հատկապես նորեկ ուսուցիչների համար այն պարտադիր չէ:
Վերջում ուզում եմ ուղղակի հավելել`ինչպես գիրքը չի կարող փոխարինել համակարգչին, այնպես էլ համակարգիչը չի կարող փոխարինել գրքին:
Աղբյուրը`
http://med-tutorial.ru/med-books/book/49/
http://www.rosbalt.ru/2009/06/04/645449.html
http://www.shk-informatika.ru/showNews20.html
Հոդվածը` Նունե Մովսիսյանի