Աշխարհում զարգանում է մեդիամանկավարժություն ասվածը, ավելին` հաջողությամբ վաճառքի է հանվում մեդիամանկավարժության արդյունք համարվող մեդիաապրանքը` տեսագրքերի, աուդիոգրքերի տեսքով:
Օր.`Ռուսաստանում մեդիագրադարանային կայքերը գործում են սկսած 2000 թվ-ից: Կայքերն ունեն հետևյալ ընդհանուր կառուցվածքը. յուրաքանչյուր կայք մասնագիտացված է (եթե այդպես կարելի է ասել) որոշակի ուղղությամբ:
Կան աուդիո ձայնագրությունների, աուդիոգրքերի, առանձին տեսանյութերի, mp3 ֆորմատով տեսագրքերի, թվայնացված գրքերի, էլեկտրոնային դասագրքերի ամբողջական կայքեր: Գործում է կայքերի ցանց, ու ինչքան ես հասկացա, այս ամենը մեկտեղում, ամբողջացնում ու կարգավորում է МедиаКнига ընկերությունը իր mediakniga.ru կայքով:
Ավելին պարզել չհաջողվեց, որովհետև կայքերից օգտվելը հիմնականում վճարովի է, իսկ ստեղծված մեդիաապրանքը` փակի տակ: Անվճար են միայն կայքերի մասին ընդհանուր տեղեկությունները` կրթական ի՞նչ ծառայություններ են մատուցում, ի՞նչ գնով, ինչպե՞ս ներբեռնել աուդիոգիրքը, ինչպե՞ս պատվեր ձևակերպել, ինչպե՞ս փոխանցում կատարել և այլն: Այս կայքերը միաժամանակ ինտերնետ-խանութներ են, որոնք ձևակերպում են կրթական այս կամ այն պատվերը` իրականացնելով պատվիրատուի պահանջը: Կան ուսումնական կայքեր էլ, որոնք բացվում են պայմանով` գումարի փոխարեն տրամադրել իրենց պահանջներին համապատասխանող ուսումնական նյութեր:
Այսինքն` ռուսները, ինչպես ցանկացած քաղաքակիրթ ազգ, գիտելիքի արժեքը գիտեն ու հիմա քաղում են իրենց` տարիներ առաջ կատարած ներդրումների արդյունքները: Ինչպես ժողովուրդը կասեր` հալալ լինի: Գործընկերներիս առաջարկում եմ նայել, կարծում եմ` օգտակար կլինի ռուսալեզու կայքերից մի քանիսը ուսումնասիրելը: Mediakniga.ru, Book-worlds.narod.ru, Azy.ru, Audiobook.ru, Akniga.ru, Audiokniga.ru, Wwwpravda.ru կայքերը կրթական բազում այլ ծառայությունների կողքին իրականացնում են նաև «Դպրոցական գրադարան» ծրագիրը: Առանձին կայքեր, օր.` Azy.ru-ն, իրականացնում է նախակրթարանի ու կրտսեր դպրոցի պատվերը, Book-worilds.narod.ru կայքը` մանկական գեղարվեստական գրականության և այլն:
Ռուսալեզու կայքերը հանգիստ թողնենք ու վերադառնանք Երևան` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ ստեղծվում է Մեդիագրադարան: Այն անընդհատ համալրվում է նորանոր էլեկտրոնային գրքերով ու ամսագրերով, թվայնացված դասագրքերով ու աշխատանքային տետրերով, մեթոդական ձեռնարկներով ու այն ամենով, ինչը դասավանդողին և սովորողին կարող է անհրաժեշտ լինել ուսումնական գործունեության ընթացքում: Մեր մեդիագրադարանը սկսել է նաև առարկայական ուսումնական մեդիափաթեթների կազմման աշխատանքները:
Պատիվ ունեմ ներկայացնելու ուսումնական մեդիափաթեթի մի նմուշ հայ գրականություն առարկայից.
Տեսագիրք
- Տաղ անձնական
- Ծաղիկները հեզ
- Իրիկուն էր
- Գիշերը ամբողջ…
- Հեռացումի խոսքեր
- Անքնություն
- Տաղարան
- Ծիածան
- Տաղ բնության
- Դաշտեր ու դաշտեր
- Ես իմ անուշ Հայաստանի1
- Ես իմ անուշ Հայաստանի2
- Աշուն
- Կապուտաչյա հայրենիք
- Չարենց և…Բենքսի
Արտաքին հղումներ
- Լուսամփոփի պես աղջիկ
- Էմալե պրոֆիլը Ձեր
- Կա հաջորդ ճանապարհը, որով անցա ես սովորողների հետ միասին. ամբողջական մեդիադասագրքերի ստեղծում` արագացված, ամբողջական, բայց… վերջին հաշվով` չարդարացված: Ոգևորվեցինք, ստեղծեցինք ու ձեռը ընկանք կրակը: Բա հիմա ի՞նչ անենք, ո՞նց տեղադրենք համացանցում: Մեդիա ասվածը գրավիչ է իր թեթևությամբ ու արագությամբ: Իսկ մի բան, որը դանդալոշ է, ծանր, արդեն չի կարող գրավիչ լինել: Էս դեպքում արդեն մեդիան էլ չի փրկի: Առավելություն համարվող ամբողջությունն էլ վերջին հաշվով մեր մեդիադասագրքերի գլխավոր թերությունը դարձավ ու դրանով հանդերձ` խոցելի: Հա, լավ է, որ մեդիադասագրքի մեջ ամեն ինչ կա` տարբեր թեմաներ, հազար ու մի առաջադրանքներ, ֆլեշ խաղեր, տարբերծրագրերովպատրաստվածուսումնականնյութեր, մի քանի հարյուրի չափ համացանցային տարաբնույթհղումներ: Հա, շատ լավ է, որ մեր սովորողը աշխատում է, ստեղծում է մեդիադասագիրք: Ի վերջո, որպես կատարած գործի արդյունք, սովորողին կարելի է շահագրգռել, լրացուցիչ գնահատականի արժանացնել (ես հենց այդպես էլ արել եմ): Բայց, չեմ կարծում, որ նպատակահարմար է անհատական մեդիադասագրքերի մակարդակից անցում կատարել հաջորդ փուլ: Առաջին պատճառը վերևում արդեն նշեցի: Երկրորդ` թերևս ամենահիմնավոր պատճառը հետևյալն է: Մենք դեմ ենք դասագրքերին, բայց ստեղծում ենք նո՞ր դասագիրք: Ի՞ նչ տարբերություն, դասագրքի անունը ի՞ նչ կլինի` տպագի՞ ր, էլեկտրոնայի՞ ն, թե՞ մեդիադասագիրք, մեկ է, վերջին հաշվով դասագիրք է, չէ՞: Այդ իսկ պատճառով, մեդիադասագրքերի ստեղծումը, (գոնե այս փուլում) իմ կարծիքով, արդարացված չէ: Ի դեպ, ռուսալեզու կայքերն ուսումնասիրելիս ես շատ անգամներ հանդիպեցի մեդիագիրք, էլեկտրոնային գիրք, էլեկտրոնային դասագիրք արտահայտություններին, բայց մեդիադասագիրք ասվածին այդպես էլ չհանդիպեցի:
- Հեղինակ` Նունե Մովսիսյան
Уведомление: «Եղիշե Չարենց», մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Եղիշե Չարենց (նախագիծ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Եղիշե Չարենց | Անուշիկ Աղաջանյան
Уведомление: Եղիշե Չարենց մեդիափաթեթ | sirushik2001
Уведомление: Եղիշե Չարենց մեդիափաթեթ | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ
Уведомление: Եղիշե Չարենց (նախագիծ) | Վարդանյան Վարդան