Տոն Խաչի Գյուտի (լրացված)

122493535_3441467465937277_3672679750846419687_o

«Խաչի խորհուրդը զոհաբերվող Սիրո, Քրիստոսի պայքարն է հանուն բարու հաղթանակի: Անմեղը խաչվում է: Անմեղի մահը վկայում է, որ նման իրավիճակի մեղավորը մարդն է. աշխարհում սիրո և բարության պակասը ծնում է անարդարություն, որն էլ կուլ է տալիս անմեղին: Սա է մեր ստեղծած աշխարհը: Այսօր մեր զինվորը հենց այդ չարիքի դեմ է պայքարում: Փորձում է վերականգնել արդարությունը գոնե մեր հայրենիքում: Այդ պայքարը վերաբերում է նաև յուրաքանչյուրիս: Անմեղը ̀ Հիսուս Քրիստոս պայքարում է մեր անմեղ զավակների հետ միասին: Իսկ մենք այդ պայքարին մասնակից կարող ենք լինել ̀ զորացնելով զոհաբերվող սերը Անմեղի ու հայրենիքի հանդեպ: Թող Անմեղի խաչը պահապան լինի մեր անմեղներին»: Տեր Եսայի քահանա Արթենյան

Խաչվերացի յոթերորդ կիրակին Գյուտ խաչի տոնն է: Հայ առաքելական եկեղեցին այս տոնը նշում է 4-րդ դարից սկսած: Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: «Գողգոթա» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել մեր Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն, իսկ Սբ. Հարություն տաճարը` Երուսաղեմի սիրտ:

Թափորի արարողություն Ս. Հարության տաճարում. Գողգոթա

Համարվում է, որ Քրիստոսի գերեզմանի տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվել ու թաղվել է, ապա հարություն առել: Սուրբ Հարություն տաճարում մոտ 10-12 մետր խորությամբ մի խորան կա, որը հայ եկեղեցու սեփականությունն է: Ըստ ավանդության, այդ խորանի տեղում ճգնել է Գրիգոր Լուսավորիչը, հետո միայն մոտեցել Քրիստոսի գերեզմանին: Գյուտ Խաչի սրահը այժմ գտնվում է Երուսաղեմի սուրբ Հարության Տաճարի Գրիգոր Լուսավորչի սրահին կից: Նույն փոսի մեջ` այդ խորանի կողքին, թաղված են Քրիստոսի և երկու ավազակների խաչափայտերը:

Գյուտ խաչի տոնի օրը  Հայ Առաքելական եկեղեցին պատարագ է մատուցում, այնուհետև թափորով գնում դեպի Քրիստոսի գերեզման, որտեղ պատարագ մատուցելու իրավունք ունեն միայն հայերը, հույները և կաթոլիկները: Ամեն օր` գիշերը ժամը 3-ին, հայերն այնտեղ պատարագ են մատուցում: Այդ օրը պատարագի ժամանակ հայերը իջնում են այդ վայրը, այդ նույն տեղում դնելով մեր եկեղեցու սեփականությունը եղող սուրբ Խաչի մասունքների գեղեցկազարդ ճաճանչափայլը: Իսկ պատարագից հետո տոնական թափորով ու շարականների ուղեկցությամբ այն տանում են պտտեցնելու Տաճարի սրբատեղերով, իսկ վերջում Տիրոջ սուրբ Գերեզմանի շուրջը:

Ի լրումն հավելենք, որ Ս.Հարություն տաճարը հրեաների համար համարվում է «սրբության սրբոց», այն կառուցվել է Դավթի որոշմամբ. «տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակավոր»: Իսկ տաճարը կառուցել է Սողոմոնը և հրեաների գլխավոր սուրբ մասունք հանդիսացող տապանը նրա կառավարման տարիներին տեղադրվել է հենց այս տաճարում:

Սուրբ քաղաք Երուսաղեմի Աստծո տան` Սուրբ  Հարություն տաճարի մասին խոսվում է նաև աստվածաշնչյան մարգարեություններում: Ըստ այդ մարգարեությունների, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են այս տարածքում:

Աղբյուրը` Գրիգոր Տաթևացի «Եսայու մարգարեության մեկնություն»

Պատմական մարգարություններ «Նաէէի որդի Հեսուի գիրքը»

Լուսանկարը՝ Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութը՝  անձնական արխիվից

Օրվա երեքսրբյանն է՝ «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ»:  (Սուրբ Աստուած կամ Երեքսրբեան: Կատարվում է Առավոտյան, Ճաշու 9-րդ և Երեկոյան Ժամերգությունների, Սուրբ Պատարագի և Պսակի խորհուրդի ժամանակ):

Օրվա օրհնությունը՝  «Հրաշակերտ և զօրեղ»։ Օրհնության հեղինակը Սահակ Ձորափորեցի կաթողիկոսն է (ծննդյան թվականն անհայտ, մահացել է 703թթ.)

Հրաշակերտ եւ զօրեղ փայտ խաչի Քո Քրիստոս գաւազան զօրութեան ի յերկրի երեւեալ. եկայք ժողովուրդք երկրպագեսցուք: Զոր հրէիցն ծածկեալ զանթագչելի զգանձն, փափագմամբ թագուհւոյն փայտ կենաց յայտնեցաւ. եկայք ժողովուրդք երկրպագեսցուք: Սա է զէն յաղթութեան հաւատացելոց. ախոյեան եւ կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն. եկայք ժողովուրդք երկրպագեսցուք:

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Տոն Խաչի Գյուտի (լրացված)

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Խաչվերաց կամ Սուրբ խաչ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  5. Уведомление: Խաչի թեման հայ և համաշխարհային մշակույթի էջերում — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s