Արտաքսման կիրակի

artaqsman kirakiՄեծ պահքի ընթացքում յուրաքանչյուր կիրակի անվանում ունի: 1-ին կիրակին կոչվում է Բուն Բարեկենդան: Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման:

Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):

Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «…հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):

Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:

Կիրակի Ս. Պատարագ կմատուցվի, սակայն Ս. Հաղորդություն չի տրվի, քանի որ եկեղեցու խորանի վարագույրը փակ է:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Ինչպե՞ս է արտացոլվել միջնադարյան մանրանկարչության մեջ Ադամի ու Եվայի՝ Դրախտից վտարումը, Կենաց ծառի ու դրա պտղի ճաշակումը: Մեղքի ու անհնազանդության, չարի ու բարու ի՞նչ ընկալում է եղել միջնադարյան աստվածաբանության մեջ և ինչպե՞ս է դա արտացոլվել պատկերագրության մեջ: Դրախտի ու այնտեղից արտաքսման յուրահատուկ պատկեր է ներկայացված Երևանի Մատենադարանի թիվ 7779 ձեռագրում: Այս թեման լայնորեն արտացոլվել է ինչպես հայ, այնպես էլ եվրոպական պատկերագրության մեջ: Հետաքրքիր է, որ միջնադարյան պատկերագրության մեջ Դրախտից վտարումը պատկերվում է ֆիլմաշարի պես:

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Արտաքսման կիրակի

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s