Անառակի կիրակի

Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի (Ղուկ. 15:11-32): Առակի բովանդակությունը հետևյալն է: Մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով իր ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինն առնելով գնում է մի հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցվածքը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է իր հոր տունը, զղջում իր կատարածի համար, վերադառնում հոր մոտ: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է այն բանի համար, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել, որին էլ հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել նրա համար, ով մեռած էր և կենդանացավ: Առակի խորհրդաբանության համաձայն ավագ և կրտսեր որդիները արդար և մեղավոր հոգիներն են, իսկ հոր կողմից անառակ որդուն ընդունելը յորաքանչյուրին հասկացնում է, որ նույն կերպ էլ Աստված ուրախությամբ ընդունում և իր գիրկն է առնում զղջացող մեղավորին: Սակայն առակի մեջ նաև հետևյալ խրատն է քողարկված, որ երևում է ավագ որդու կերպարի մեջ. բոլոր նրանց, ովքեր արդար են կամ կարծում են, թե արդար են, առակը հորդորում է խուսափել հպարտություն և սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Անառակ որդու առակը խորհրդանշում է զղջումով դեպի հայրական տուն վերադառնալը: Հայ ու եվրոպական միջնադարյան պատկերագրությունը մեծապես անդրադարձել է այս թեմային: Ավագ Ծաղկողի, «Ութ մանրանկարիչների» Ավետարաններում և այլ ձեռագրերում այս առակը ներկայացված է խորհրդանշական դրվագներով, բացառիկ նրբությամբ ու հուզականությամբ: Ղուկասի Ավետարանում իրար ետևից գրված կորած ոչխարի, կորսված դրամի և անառակ որդու մասին առակներում ընդգծված է 9, 1 և 10 թվերի համադրությունը, պատահակա՞ն է դա:
Պակաս հետաքրքիր ու հուզական չեն նաև եվրոպական նկարիչների գործերը այս թեմայով: Հոլանդացի հռչակավոր նկարիչ Ռեմբրանդտը ոչ միայն նկարել, այլև իր անձնական կյանքով ասես կրկնել է Անառակի առակը: Նրան է պատկանում «Անառակ որդու վերադարձը» աշարհահռչակ կտավը, որում հատկապես կույր հոր կերպարը շնչում է ողբերգական վեհությամբ: Ինչպե՞ս են մեկնել միջնադարյան աստվածաբանները անառակ որդու վերադարձի մասին առակը և ինչպե՞ս է դա արտացոլվել պատկերային արվեստում` ներկայացնում է «Պատկեր և խորհուրդ» հաղորդաշարի «Անառակի կիրակի» հաղորդումը:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Անառակի կիրակի»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s