Դատավորի կիրակի

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 18: 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր…
Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Ղուկ. 18:2

Առակի խոսքերը տարածվում է յուրաքանչյուր մարդու վրա, որովհետև մարդը կենդանի քաղաք է՝ Աստծուց շինված, ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է. «Դուք Կենդանի Աստծո տաճար էք»: Իսկ դատավորը միտքն է, մարդու թշնամիներն էլ` հոգին ու մարմինը: Դրա համար էլ ասում է. «Մի դատավոր կար մի քաղաքում»:
Արդ, մարդը քաղաք է կոչվում: Ինչպես որ քաղաքն ունի պարիսպներ և դռներ, բնակիչներ, իշխաններ և հարստություն, այնպես էլ մարդու քաղաքի պարիսպը մարմինն է, դռները` զգայարանները, հոգին` բնակիչը, միտքը` իշխանը, իսկ հարստությունը` հավատքը, հույսը և սերը:

Միտքը մարդկանցից չի ամաչում, Աստծուց էլ չի վախենում, քանզի ինքն իշխանությամբ ազատ է: Մարդ էակը ինքնիշխան է, քանզի բանական էակ է: Աստված ևս ինքնիշխան է, ինքնիշխան են նաև հրեշտակներն ու ընտրված հոգիները, որ չեն կարող չար բաներ գործել, այլ ընտրում են բարին և հեռու են չարից, ոչ թե տկարությամբ, այլ ազատ կամքով:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, որը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո  Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18: 8):

Առակի մեկնությունը և լուսանկարը՝  http://ter-hambardzum.do.am/news/datavori_kiraki/2011-04-04-1 կայքից

Երբեմն մեր միտքն էլ Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում: Ի՞նչն է, որ մեզ կարող է օգնել այս պարագային: Մեկնում է Տ. Մարկոս քահանան:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Դատավորի կիրակի»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Եթե ուզում ես ապրել քեզ դուր եկած կյանքով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s