Էլ չասեմ…

Տիկին Մարիետի նկարաշարը տեսնելուց հետո Հավեսս  ժամանեց, ես էլ որոշեցի ժամանակ չկորցնել ու գրի առնել աստղկաջրվեժյան տպավորություններս:

Հենց սկզբից ասեմ, որ այս ճամփորդությունը ինձ համար նշանակալի դարձավ մի քանի առումներով.

·  իրականացավ երազանքս` խելքը գլխին ջրվեժ տեսա:

·  ջրվեժը հերիք չէր, հետն էլ լացող, ես կասեի` հեծկլտացող ուռենի տեսա

·  վերջապես հասկացա սովետի ժամանակվա կինոներում տեսածս` բեռնատարով երթևեկող կոլխոզնիկների հրճվանքը

·  հիացա տիար Գևորգի վարած շրջահայաց ու հեռատես (+) քաղաքականությամբ, այն է` բեռնատարաճանապարհը այնպես սահուն առաջնորդեց, որ զոհեր չունեցանք հերիք չէր, հնարավոր վտանգներից էլ զերծ մնացինք, (թեև ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ տունդարձի ճանապարհին բազմիցս հնչեցրած  անհիմն ահազանգերի պատճառով կապտուկներ վաստակեցի):

Երիցս անզուգական Գրիգոր Խաչատրյանի մասին էլ չասեմ: (Ի՞նչ էլ ու ո՞նց էլ պիտի ասեմ…):

 Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий