
Նա մեր ժամանակների ամենահարգված մարդկանցից մեկն է, և որ ավելի կարևոր է` ամենասիրելի քաղաքական և հոգևոր առաջնորդը: Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ նրան հռչակեցին թվով 14-րդ Դալայ-Լամա: Դալայ-Լաման Տիբեթի, Մոնղոլիայի, Բուրյաթիի և բազմաթիվ այլ շրջանների բուդդիստների հոգևոր առաջնորդն է: 1989 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: 2006-ին ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալ:
Խորհուրդներ Դալայ-Լամայից
- Հիշեք, որ մեծ սերն ու մեծ արարքները ենթադրում են մեծ ռիսկ:
- Երբ ինչ-որ բան եք բաց թողնում, բաց մի թողեք այդ իրավիճակի տված դասը:
- Հարգեք ձեզ, հարգեք մյուսներին, պատասխանատվություն կրեք ձեր արարքների համար:
- Հիշեք, որ եթե չեք ստանում այն, ինչ ուզում եք, գուցե դա ճակատագրի ժպիտն է:
- Իմացեք օրենքներն ու կանոնները, որպեսզի իմանաք, թե ինչպես խախտել դրանք:
- Թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները:
- Եթե հասկանում եք, որ սխալ եք գործել, ամեն հնարավորն արեք, որպեսզի ուղղեք այն:
- Օրական որոշ ժամանակ անցկացրեք միայնության մեջ:
- Պատրաստ եղեք փոփոխությունների համար, բայց բաց մի թողեք այն բարիքները, որ ունեք:
- Հիշեք. երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
- Բարի ու արդար ապրեք, և այդ դեպքում ծերության ժամանակ հաճույքով կհիշեք անցած կյանքը:
- Տան ջերմ մթնոլորտն ապագա ընտանիքի հիմքն է:
- Լուծեք միայն առկա խնդիրը, մի խառնեք անցյալի խնդիրները:
- Ընդարձակեք ձեր գիտելիքները. դա անմահության ուղին է:
- Մեծահոգի եղեք աշխարհի հանդեպ:
- Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբևէ չեք եղել:
- Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
- Գնահատեք ձեր հաջողությունը նրանով, թե ինչ եք զոհել դրան հասնելու համար:
- Անձամբ ես սենյակից դուրս գալիս միշտ անջատում եմ լույսը, և վաննայի փոխարեն ցնցուղ եմ ընդունում, որպեսզի քիչ ջուր ծախսեմ:
- Երջանկության բանալին մեր ձեռքում է` հոգու ջերմություն և մտքի հանգստություն:
- Պետք է նայել դեպի ապագա, ոչ թե անցյալ: Ապագայի երաշխիք չունենք, բայց կարող ենք այն փոխել: Ապագան կախված է ներկայից, և մենք պարտավոր ենք ճիշտ ղեկավարել մեր ներկան:
- Հիշեք, որ այն, ինչ մենք ուզում ենք, միշտ չէ այն, ինչ մեզ անհրաժեշտ է:
- Երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք:
- Ընտրեք որակ, ոչ թե քանակ:
- Շատ կարևոր է իրատեսական նպատակներ ունենալը:
- Զայրույթն ու ատելությունը կործանում են մարդու ներքին հանգստությունը:
- Աշխարհն անկատար է, քանի որ մենք ենք անկատար:
- Բավական է զայրանանք, և մեզ ուժեղ ու համարձակ ենք զգում: Սակայն դա կույր ուժ է:
- Անհնար է զայրույթը զայրույթով հաղթել: Եթե ձեր հանդեպ զայրույթ են կիրառում, և դուք նույն կերպ եք պատասխանում, արդյունքում ողբերգություն է տեղի ունենում:
- Աշխատանքի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ մարդ արտադրող մեքենա չէ: Մարդն աշխատելու համար չէ ծնված, հատկապես ոչ նրա համար, որ աշխատի պետության համար:
- Իսկական ընկերությունը հիմնված է միայն սիրո և վստահության վրա, իսկ սերն ու վստահությունը ծնվում են միայն եթե կա փոխադարձ հոգատարություն և հարգանք:
- Մեզնից յուրաքանչյուրը շարժվում է դեպի երջանկություն ուղով: Եվ այդտեղ ոչ մի վատ բան չկա:
- Եթե ուշադիր նայեք հասարակությանը, կտեսնեք, որ մարդիկ այդքան էլ երջանիկ չեն, որքան թվում է առաջին հայացքից:
- Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը նայեք ինքներդ ձեզ:
- Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փոխենք սովորական դարձած մեր եսասիրական հայացքը դեպի կյանք:
- Ես չեմ տոնում ծննդյանս օրը: Ինձ թվում է, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Ինձ համար այդ օրը ոչնչով չի տարբերվում մնացած օրերից: Ինչ-որ չափով ամեն օրն էլ ծննդյան օր է: Ես արթնացա առավոտյան, ամեն ինչ թարմ ու նոր է, և որ ամենակարևորն է` նոր օրն իր հետ ինչ-որ կարևոր բան է բերել:
- Աշխատեք հանուն խաղաղության ձեր հոգում և ողջ աշխարհում:
Աղբյուրը` http://blog.liberal.am
Далай-лама XIV. Суперчеловек. «Трудно быть богом».
Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ալիսիա Կիրակոսեան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)