Աշխատանքի երեք ուղղությունները


gurdzhijev-01Ես
 սիրում եմ նրանով սիրում է աշխատել։

Գեորգի Գյուրջիև

Գյուրջիևյան խմբի աշխատանքի գլխավոր սկզբունքներից մեկը երեք ուղղությամբ աշխատանքն է: Այս սկզբունքը ապահովում է հավասարակշռության պահպանումը և աշխատանքը ոչ միայն ուղղորդում է, այլ նաև թույլ է տալիս հաջողությամբ և արդյունավետ ավարտին հասցնել:

 

Առաջին ուղղություն 
Սա աշխատանք է ինքն իր հետ՝ ինքնուսումնասիրում, սեփական համակարգի ուսումնասիրում և իր գոնե առավել մեխանիկական դրսևորումները փոխելու փորձ: Այս աշխատանքը վերաբերում է հենց իրեն` մարդուն, և ինչ-որ իմաստով եսակենտրոն է: Սա հասկանալու փորձ է, թե ինչ եք ուզում ստանալ, ինչ եք ուզում իմանալ, ինչ եք ուզում դառնալ, ինչպես պետք է փոխել հին մտածելակերպը, զգալու հին սովորություններ:

Երկրորդ ուղղություն
Սա աշխատանք է խմբի մյուս մարդկանց հետ: Այս տիպի աշխատանքի ժամանակ մարդը ոչ միայն հասկանում է իր անելիքը, այլև տալիս է, փոխանցում է գիտելիքներ ու գաղափարներ` շատերի համար օրինակ ծառայելով: Մարդ չի կարող աշխատել մենակ, հարկավոր է օգնել ուրիշներին, ապահովել փոխազդեցությունը ուրիշների հետ: Շատ հաճախ դա կարող է լինել բախում, անհանգստություն, շփոթմունք, միով բանիվ` դժվարություններ: Ի վերջո, այս ամենը աշխատանքի համար անհրաժեշտ ազդակներ են: Այս աշխատանքի հիմնական դժվարությունն այն է, որ վերափոխվելու նախաձեռնությունը գալիս է ոչ խմբի անդամներից: Այս ամենը ընդունելը այնքան էլ դյուրին չէ, ավելին` տհաճ է, որովհետև դեռ արտաքին կարգապահության չհասած` քեզ մղում են ներքին կարգապահության:
Պայմանավորվածություններին ու կարգերին հետևելը կատարված աշխատանքի առաջին վարձն է ու առաջին փորձությունը: Այս ուղղությամբ յուրաքանչյուրն աշխատում է ուրիշների համար:

Երրորդ ուղղություն
Աշխատանքն է ամբողջի համար։ Այս ուղղությունը տարբեր մարդկանց համար տարբեր կերպ է ընդունում: Երրորդ ուղղությունը վերաբերում է ամբողջ աշխատանքին և աշխատանքի ամբողջ ներկային և ապագային: Աշխատանքի երրորդ ուղղության առումով կարևոր է հասկանալ ընդհանուր գաղափարը` ինչու այս աշխատանքը գոյություն ունի, ինչպես օգնել նրան: Ինչպես աշխատանքի առաջին, այնպես էլ երրորդ ուղղության ժամանակ հարտկապես կարևորվում է անհատի նախաձեռնությունը:
Մարդն աշխատանքից կարող է լիարժեք օգուտ ստանալ միայն այն դեպքում, երբ երեք ուղղությամբ էլ աշխատում է: Եթե այսպես չի աշխատում, ապա որոշ ժամանակ անց կանգ կառնի:

Աղբյուրը` http://www.gurdjieffclub.ru/ru/glavnaja/o-gurdzhieve-i-posledovateljakh.html

Ռուսերենից թարգմանեց Նունե Մովսիսյանը

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Աշխատանքի երեք ուղղությունները»

  1. Уведомление: Դիջիամփոփում 2011-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Գեորգի Գյուրջիևի մանկավարժական հայացքներից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s