
Ասպետը գնում էր անապատով: Նրա ճանապարհը երկար էր: Ճանապարհին կորցնում է ձիուն, սաղավարտն ու զրահը: Մնում է միայն թուրը:
Ասպետը քաղցած է լինում, նրան տանջում է ծարավը: Հանկարծ հեռվում լիճ է տեսնում: Հավաքում է մնացած ողջ ուժը և հասնում ջրի մոտ: Բայց լճի մոտ նստած է լինում երեքգլխանի վիշապ: Ասպետը հանում է թուրը և վերջին ուժերով սկսում պայքարել հրեշի դեմ: Օրերով կռվում է…. Վիշապի երկու գլուխը կտրում է: Երրորդ օրը վիշապը ուժասպառ ընկնում է: Կողքին էլ ընկնում է ուժասպառ ասպետը` ի վիճակի չլինելով ոտքի վրա կանգնել և բռնել թուրը: Այդ ժամանակ կիսամեռ վիշապը հարցնում է ասպետին:
— Ասպետ, իսկ դու ի՞նչ էիր ուզում:
— Ջուր էի ուզում խմել:
— Բա, խմեիր…
Առակը ռուսերենից թարգմանեց Արաքս Զուլալյանը, Ավագ դպրոց-վարժարան
Առաջադրանք
1. Առակը երեք նախադասությամբ փոխադրիր:
2. Տեքստը պատմիր վիշապի անունից:
3. Առակը ընդարձակիր և հետևություն արա:
Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ