20 րդ դարի սկզբին մի շոտլանդացի ֆերմեր տուն վերադառնալիս անցնում է ճահիճի կողքով: Հանկարծ լսում է օգնության կանչող ձայներ: Ֆերմերը շտապեց օգնության և տեսավ մի տղայի, որին ճահիճը քաշում էր իր անդունդը: Տղան փորձում էր դուրս գալ ահավոր քաշող ճահիճից, բայց նրա յուրաքանչյուր շարժումը դատապարտում էր նրան արագ մահվան: Տղան գոռում էր հուսահատությունից և վախից:
Ֆերմերը արագ հաստ ճյուղ կտրեց, զգուշորեն մոտեցավ և մեկնեց փրկարար ճյուղը խեղդվողին: Տղան հասավ մի ապահով տեղ: Նրա ձեռքերը դողում էին, նա չէր կարողանում զսպել արցունքները, բայց գլխավորը՝ նա փրկվել էր:
— Ինձ հետ տուն արի,- առաջարկեց նրան ֆերմերը,- քեզ պետք է հանգստանալ, չորանալ և տաքանալ:
-Ոչ, ոչ,- տղան թափահարեց գլուխը,- հայրս ինձ է սպասում: Հաստատ նա շատ անհանգստանում է:
Շնորհակալական հայացքով նայեց իրեն փրկողի աչքերին և փախավ…
Առավոտյան ֆերմերը տեսավ, որ իր տանը մոտեցավ մի շքեղ կառք, լծված շքեղ ցեղական ձիերի: Կառքից դուրս եկավ ճոխ հագնված մի տղամարդ և հարցրեց.
— Դո՞ւք եք երեկ փրկել իմ որդու կյանքը:
— Այո´, — պատասխանեց ֆերմերը:
— Որքա՞ն պետք է Ձեզ վճարեմ:
— Մի վիրավորեք ինձ, պարոն: Դուք ինձ ոչինչ պարտք չեք, որովհետև ես արել եմ այնպես, ինչպես կաներ նորմալ մարդը:
— Ոչ, ես չեմ կարող սա անտեսել, որովհետև տղաս շատ սիրելի է ինձ համար: Ասեք ցանկացած գումար,- պնդեց այցելուն:
— Ես չեմ ուզում խոսել այս հարցի շուրջ: Ցտեսություն,- Ֆերմերը շրջվեց, որ գնա: Եվ անդտեղ՝ պատշգամբ դուրս եկավ նրա որդին:
-Սա Ձե՞ր տղան է:- հարցրեց հարուստ հյուրը:
-Այո,- հպարտորեն պատասխանեց ֆերմերը՝ դիպչելով տղայի գլխին:
-Եկեք այսպես անենք: Ես ձեր տղային ինձ հետ Լոնդոն կտանեմ և կվճարեմ նրա ուսման համար: Եթե նա նույնքան ազնիվ է, ինչքան իր հայրը, ոչ դուք, ոչ ես, չենք զղջա այս որոշման համար:
Անցավ մի քանի տարի: Ֆերմերի տղան ավարտեց դպրոցը, հետո՝ բժշկական համալսարանը, և շուտով նրա անունը միջազգային ճանաչում գտավ որպես պենիցիլինը հայտնաբերած մարդու: Նրա անունն էր Ալեքսանդր Ֆլեմինգ:
Պատերազմից անմիջապես առաջ, թոքերի ծանր բորբոքումով Լոնդոնի հարուստ կլինիկաներից մեկը փոխադրվեց այդ նույն պարոնի տղան: Ի՞նչ եք կարծում , ի՞նչը փրկեց նրա կյանքը այս անգամ : Այո´, պենիցիլինը, որը հայտնաբել էր Ալեքսանդր Ֆլեմինգը:
Հարուստ պարոնի անունը, որը կրթության էր տվել Ֆլեմինգին, Ռանդոլֆ Չերչիլ էր: Իսկ նրա տղայի անունը՝ Ուինստոն Չերչիլ, որը հետագայում դարձավ Անգլիայի վարչապետը: Ուինստոն Չերչիլը ինչ- որ ժամանակ ասել է. «Քո կողմից արվածը , հետո կվերադառնա քեզ»
Уведомление: Ուինսթոն Չերչիլ «Եթե դուք…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Չերչիլ «Եթե դուք կարողանում եք օրը սկսել առանց կոֆեինի…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)