Պարույր Սևակ «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»:

…Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը, թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել, արխաինություն-դինջությունն է:

Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե այսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պոատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս՝ աոաջացնում են մի քամի, ո՛չ, այս անգամ հո՛ղմ, որ այլևս գլխարկ չի ՛թռցնում, այլ գլուխ:

…Մենք որ Պլատոն էինք թարգմանում՝ նրանք ապրում էին ծառերի վրա…»: «Իսկ հապա մեր Այսինչը, մեր Այնինչը, մեր էսը, մեր էնը…»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծա­մասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ էսը, ո՛չ էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններն էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՜ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են «շուռ տված հայ»:

Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի աոջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ՝ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին VI դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՛ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին:

Ահա ա՛յս հարցն է, որ պիտի մտահոգի, ավելին՝ մտատանջի մեզ՝ հայ գրականության մշակներիս, և ա՛յս բարձրունքից մենք պիտի նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին:

…Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՛վ: Ա՛յո: Բայց մի՛թե ավելի ենք հարուստ, քան Սաֆարան՝ ավազով: Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՛ք, թե ո՛ւմ համար: Սաֆարա՜յի համար… ավա՜զ՝ Սաֆարա՛յի ՛ամար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դաոնում: Բետոն ունենալու և մեր ՛ազգային գրական շենքը կառուցելու ՛ամար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել՝ որտեղից էլ որ դա լինի: Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե՛ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո՛ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ՝ սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան:

…Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ՝ աշխարհի աոաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին: Հակաոակ դեպքում մեզ չի փրկելու ո՛չ մի հովանոց կամ անձրևանոց, պիտի այրվենք կամ նեխվենք:

…Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից: Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը… Այստեղ է ահա, որ ես պիտի դաոնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակըրթությանը և տվածի մեջ էլ՝ ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»:

Եվ իսկապես էլ, աշխարհի բոլոր ժողովուրդների շարքում մենք թերևս այն հազվագյուտ ժողովուրդն ենք, որ դաժան բախտի և աննախանձելի վիճակի հասանք գուցե այն պատճառով, որ կարգին չսովորեցինք ուրիշներին ատելու, ըստ երևույթին, շատ անհրաժեշտ գիտությունը: Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով, ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բոնի ձուլելու հանցանքի մեջ: Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը: Շահել ենք բարի անուն, այլասեր կոչելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք… Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել: Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա՚տ-շա՚տ-շա՚տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով: Եվ եթե Մայակովսկին ասում էր, հրդեհվող սրտի վրա կե՛լնեն քնքշանքով և ոչ հրեշային կոպիտ սապոկներով, ապա դա ասված է ամենից աոաջ հենց մեր ժողովրդի մասին: Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի: Իսկ վիրավոր ազգը, ինչպիսին մենք ենք՝ քառակի: Ըստ որում՝ ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի՛, այլ արդարության մի պահանջի՜, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղա­քագետի, ապա ամեն մի արվեստագետի համար:

․․․Ես ուզում եմ, որ մեր մեծերի ստվերները հետապնդեն մեզ, նույնիսկ սատանայի կամ շեյթանի նման, միայն թե հիշեցնեն, որ մենք պիտի արժանի դաոնանք իրենց հիշատակին ո՛չ թե ճառով, այլ ապրելակերպո՛վ ու գործո՜վ:

Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»: Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում՝ ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևանի հինավուրց եկեղեցու կամ մզկիթի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին: Այսպիսի ամեն մի փաստ, ըստ էության, արձանագրվում է տվյալ ազգի անձնագրի «հատուկ նշումներ» բաժնում և ծան­րացնում է ազգի «դատական գործի» ոչ թե արդարացման, այլ մեղադրանքի բաժինը:

Մեզ՝ մոտիկ ու հեոու ժողովուրդների գրողներիս համար, այսպիսի արդարամտությամբ ապրելու մեկ աոիթը արժի մեկ սքանչելի պոեմ կամ վեպ, որովհետև, նորից եմ կրկնում, ամեն մի ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է, կամ իր ժողովըրդի «դատական գործը»: Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվության հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը:

Պարույր Սևակ, 1966թ․

Աղբյուր՝  blog.times.am

 

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Պարույր Սևակ «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

  1. Уведомление: Պարույր Սևակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը»` Ամենամատյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Պարույր Սևակ «Սուրբ Գիրքը` Ամենամատյան» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ծուռ նստենք, շիտակ խոսենք 2 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s