Մերֆիի օրենքները


merfyՄերֆիի օրենքները
 փիլիսոփայական սկզբունքներ են, որոնք ձևավորվում են հետևյալ կերպ. եթե կա հավանականություն, որ ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք` այն անպայման տեղի կունենա:

Էդվարդ Ալորիզ Մերֆին ծնվել է  Ամերիկայում,  1918թ, նոյեմբերի 1-ին:

Էդվարդ Մերֆին եղել է  ինժեներ, աշխատել է Ամերիկայի ավիոբազաներից մեկում իրականացվող MX981 ВВС США նախագծում, որն ուսումնասիրում էր այն առավելագույն ծանրաբեռնվածության չափը, որին ի վիճակի է դիմանալ մարդկային օրգանիզմը:

Ամեն ինչ սկսվում է հեռավոր 1949 թվականից, երբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հետազոտվում էին ինքնաթիռների վթարների պատճառները: Էդվարդ Մերֆին այդ ժամանակ աշխատում էր որպես ինժեներ և այս հետազոտությունների ժամանակ նա առաջ քաշեց տեսակետներ, որոնք հավանականության տեսության վրա էին հիմնված և շուտով տարածում գտան ԶԼՄ-ների շրջանում և ամրագրվեցին  «Մերֆիի օրենք» անվամբ:

Մի գեղեցիկ օր կապիտան Էդվարդ Մերֆին սխալ է գտնում,  որը թույլ էր տրվել փորձարարական սարքավորումների տեղադրման ժամանակ: Այդ պահին նա անում է արտահայտություն, որը և դառնում է Մերֆիի օրենքների նախատիպը.«Եթե ինչ-որ բան  հնարավոր է սխալ անել, ապա այդ մարդը հենց այդպես էլ կանի»:

Մերֆիի հարյուրավոր օրենքների մեջ մի բան կա, որը ընդհանուր է: Մերֆիի օրենքները բացահայտում են, թե ինչու ձեր կյանքում կամ գործերում, այնուամենայնիվ,  ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք կուզեիք, որ լիներ:

Մերֆիի  օրենքները վերջին տարիներին արտերկրում լայն տարածում են գտնում գովազդային արտադրության մեջ:

Մահացել է 1990թ-ի հուլիսի 17-ին:

Մերֆիի օրենքները. տարբեր օգտակար կանոններ

Եթե ուզում եք մնալ ձեր կարծիքին, այն պահեք ձեզ:

Մի ձգտեք լինել ամենահարուստ մարդը գերեզմանոցում:

Ապագան տեղ է, ուր ամենահարմար կերպով հավաքվում են քո երազանքները:

Ինչքան քիչ են հնչում քո կարծիքները, այնքան շատ համակարծիք ունեցողներ դու ունես:

Ինչքան քիչ խիղճ, այնքան շատ մնացածները:

Մարդիկ պատրաստ են ծափահարել ամեն ինչ, բայց ոչ երբեք արևածագը:

Մարդիկ միշտ զարմանում են իրադարձություններով, որոնք սպասելի էին:

Վաղը այսօրի ընդամենը ուրիշ անվանումն է:

Կտրված մետաղալարը միշտ ավելի կարճ է լինում, քան հարկավոր է:

Իրական շեղումները միշտ կուտակվում են միաժամանակ:

Եղեք ինքնատիպ. մի կրկնեք այլոց սխալները:

Ինչքան շատ բան գիտես, այնքան շատ ավելորդ բան գիտես:

Փողոցում` կանաչ լույսի տակով անցնելիս, հավատացեք արդարության հաղթանակին:

Իրականում ամեն ինչ, ըստ էության, այն չէ:

Միտք ունենալու արվեստը արտացոլում է իրականության ճշմարտացիությունը:

Դասականը օրինակ է` ինչպես գրել և ինչպես չգրել:

Թույլ երգիծանքը իրականության զրպարտություն է:

Որպեսզի վատ ստեղծագործությունները դառնան լավը, հարկավոր է տաղանդավոր կերպով թարգմանել ուրիշ լեզվով:

Եթե քննադատությունը ավելանում է, նշանակում է` գրականությունն է թուլացել:

Գրողը դառնում է մեծ, երբ նրա շնորհիվ սկում են գումար վաստակել:

Տաղանդավոր քննադատ. զոհին ատամներով բռնելու կարողություն:

Եթե երգիծանքը չարություն է բարության մեջ, ապա հումորը բարիք է չարիքի մեջ:

Խելացի քննադատիր թշնամուն, այլապես նա կազատվի իր թերություններից:

Կան մարդիկ, ովքեր այնքան փորձառու են, որ հավատում են միայն ապագային:

Կեղծիքը  օր օրի կորցնում է իր հանդիսավորությունը:

Եթե դուք ունեք հիանալի ներկա, ուրեմն ունեցել եք նույնքան հիանալի անցյալ:

Լիաթոք ծիծաղում է նա, ով ծիծաղում է իր ցանկությամբ:

Մարդիկ երախտապարտ են լինում, երբ իրենց  քննադատում են  առանց ազգանունները տալու:

Եթե հասարակությանը հարկավոր չէ այն, ինչ դու անում ես, նայիր` ինչպիսի հասարակության մեջ ես դու:

Դաստիարակության հաջողությունը կախված է մյուս դաստիարակողներից:

Լավագույն ախորժակը գալիս է առանց ուտելիքի:

Երբ զուգարան փակ է, ուզում-չուզած պիտի վճարել դրա օգտագործման համար:

Եթե կարթն ընկած ձուկը լռում է, դա չի նշանակում, որ բան չունի ասելու:

Կոռուպցիայի արժեքն այն է, որ ավերում է հին հասարակությունը` ստեղծելով նորը:

Եթե մարդը խիղճ ունի, դա չի նշանակում, որ նրան այլ բան հարկավոր չէ:

Ուզում ես կորցնել ընկերոջդ` պարտքով փող տուր:

Ինչքան շատ նոր բան է հայտվում, այնքան ինքնատիպ է դառնում հինը:

Եթե հարցն անիմաստ է, ապա չարժե իմաստ փնտրել պատասխանի մեջ:

Մի դժգոհեք կյանքից, կարող էր և այդ էլ չլինել:

Եթե չես կարողանում բարձրանալ քննադատությունից վեր, սուզվիր:

Յուրաքանչյուր ոք սխալվում է իր հնարավորությունների չափով:

Կասկածը նրանց արտոնությունն է, ովքեր ունեն սեփական կարծիք:

Լուրջ դեմքը դեռևս խորամտության նշան չէ:

Գիտահետազոտական ուսումնասիրությունների մասին օրենքներ

Հետազոտական աշխատանքի էությունը հետևյալն է` կարդալ երկու գիրք, որոնք երբեք չեն կարդացել և  գրել երրորդը, որը ոչ ոք չի  կարդալու:

Առավել պահանջվածը այն  մեջբերումն է,  որի աղբյուրը ոչ մի կերպ հնարավոր չէ  գտնել:

Եթե գողանում է մեկը` գրագողություն է, եթե շատերը`  ուսումնասիրություն:

Ինքնատիպությունը   լավ  բան է, բայց դե, գրագողությունն էլ արագություն է:

Ինչքան քիչ են փաստերը, այնքան գեղեցիկ է սխեման:

Այն, ինչը այսօր  փաստ է, վաղը կհամարվի վիճարկելի:

Եզրահանգումը իրական է դառնում այն բանից հետո, երբ կատարվում է:

Լավագույն հիմնավորումները կատարվում են հետո:

Որքան ավելի շատ աշխատեք Ձեր գաղափարների վրա, այնքան ավելի կհամոզվեք, որ այն ձեզ օտար է:

Եթե ճշմարտությունը չափազանց տհաճ է կամ անսպասելի, հրաժարվում են հավատալ:

Անցյալում առաջացած հարցերը ապագայում դառնում են խնդիրներ:

Դժվար լուծելի խնդիրները երբեմն հեշտ են հասկացվում, բայց, սովորաբար,  ունենում են սխալ պատասխաններ:

Եթե Դուք ինչ – որ բան եք արել,  որը  հաջողություն չի ունեցել, ապա ոչնչացրեք  բոլոր այն ապացույցները, որոնք վկայում են Ձեր անհաջող  փորձի մասին:

Եթե Ձեր արածը հնարավոր չէ արտահայտել թվերով, ապա դա ոչ թե գիտություն է, այլ կարծիք:

Հնարավոր չէ հաղթել էներգիայի պահպանման օրենքին, բայց… դուք կարող եք վիճել:

Փորձը սովորեցնում է մեզ ճանաչել սխալները, երբ մենք դրանք կրկնում ենք:

Փորձառությունը անուն է,  որ տալիս ենք մեր սխալներին:

3×10^5կմ/վրկ. սա ոչ թե պարզապես լավ գաղափար է: Սա օրենք է:

Խնդիրների առաջացման պատճառները դրանք հենց առաջարկվող լուծումներն են:

Դժվարին որոշումներին միշտ հաջորդում է  պարզ բացատրություն:

Գիտությունը հարցնում է` ինչո ՞ւ: Ես հարցնում եմ`  ինչո ՞ւ ոչ:

Բոլոր հեշտ խնդիրները լուծելի են:

Վտանգավոր վարժություն. եզրահանգումներ անել:

Սկզբում արձանագրեք փաստերը, դրանց աղավաղումը կարելի է և հետոյին թողնել:

Մարդիկ ընդունում են ճշմարտության այն սահմանը, ինչը հասու և մատչելի է իրենց:

Փիլիսոփայությունը մարդուն տալիս է այն, ինչը  նա կորցնում է դրանով զբաղվելիս:

Փոքր տաղանդը խորը թաղելը իմաստ չունի:

Գիտուն հիմարը իր սահմանափակությամբ ազդում է հետազոտության վրա, իսկ ոչ գիտունը` աշխատանքի ծավալի վրա:

Բացառությունը, որպես կանոն է, սպասում է իր ժամին:

Իմ տգիտությունը վտանգավոր չէ, որովհետև գիտական չէ:

Փոխադարձ արվող բացահայտումները ճշմարտություն են  ծնում:

Անընդհատ քննադատությունը առաջադիմության հետապնդում է:

Մերֆիի օրենքները կյանքի մասին

Լվացքի մեքենայի մեջ դնում են 6 գուլպա, հանում միայն 5-ը:

Ավտոմեքենայի վերանորոգումն արժի նշված գինը գումարած դրա հիսուն տոկոսը:

Հին ավտոմեքենան ավտոսպասարկման կենտրոն գնալու և տուն վերադառնալու հիանալի միջոց է:

Որքան փոքր է պետությունը, այնքան երկար է նրա հիմնը:

Պետք է վատատես լինել, երբ բախտդ բերում է, և լավատես` երբ չի բերում:

Յուրաքանչյուր խնդիր ունի երկու կողմ: Որպեսզի հասնես հաջողության, պետք է աջակցես երկուսին էլ:

Խիղճը աճում է իշխանության ծավալին հակադարձ համեմատական:

Ինչքան վատ են գործերդ փողային հարցում, այնքան մեծ է անսպասելի ծախսերի առաջացման հավանականությունը:

Այն, ինչ ես ուզում եմ գնել, ինձ չեմ կարող թույլ տալ, իսկ այն, ինչը կարող եմ, միևնույն է`չափազանց թանկ է:

Հիվանդ երեխայի հետ անհարժեշտ է վերաբերել ինչպես մեծի, իսկ հիվանդ մեծի հետ` ինչպես երեխայի:

Ինքան շատ են կառուցվում հիվանդանոցներ, և ինչքան շատ են հիվանդանոցներում դրվում մահճակալներ, այնքան շատ հիվանդներ են պառկում միջանցքներում:

Ցույց տուր ինձ քո բակտերիաները և կասեմ, թե ում հետ ես շփվում:

Այն փաստը, որ կարելի է վիրահատություն անել, դեռ չի նշանակում, որ անհրաժեշտ է այն անելը:

Ցանկացած առաջընթաց, որը նպաստում է մարդու երկարակեցությանը, մեծացնում է առողջապահական ծառայությունների նշանակությունը:

Որքան մեծ է համբերությունդ, այնքան երկար ես ստիպված սպասել:

Եթե ինչ-որ բան չափազանց շատ ես ուզում անել, ապա դա կամ անբարո է կամ արգելված, կամ էլ` վնասակար  կազմվածքի համար:

Ինչքան շատ են գրախանութները, այնքան շատ են չճարվող գրքերը:

Կարիերայի օրենքը կնոջ համար.

* մտածիր տղամարդու նման

* քեզ պահիր լեդիի նման

* աշխատիր ձիու նման:

Մարդուն տրված է սխալվելը, բայց ավելի հաճախ` իր մեղքը ուրիշի վրա գցելը:

Ձեռք բեր ընկերներ, քանի դեռ նրանք քեզ հարկավոր չեն:

Միայն հարավում ամառանոց ձեռք բերելով կիմանաս, թե ինչքան ընկեր ունես:

Ռուսերենից թարգմանությունը`  Նունե Մովսիսյանի

Կալլագանի քոմենտները Մերֆիի օրենքներին

Լեոնարդ Ջեյմս Կալլագանը  հայտնի է նաև Արևային Ջիմ, Ջենտելմեն Ջիմ, Մեծ Ջիմ մականուններով:

1976-79թթ եղել է Մեծ Բրիտանիայի թիվ մեկ պաշտոնյան: Ցայսօր համարվում է Անգլիայի ամենաշատ պաշտոններ զբաղեցրած պաշտոնյան, ինչպես նաև` ամենաբարձրահասակ և ամենաերկարակյաց քաղաքական գործիչը:

Մահացել է  2005թ- ին, 93 տարեկան հասակում,  կնոջ`  Օդրինի,  մահվանից երկու շաբաթ անց:

Կալլագան.«Մերֆին լավատես է»:

Մերֆի.«Եթե ինչ որ անցանկալի բան կարող է տեղի ունենալ, ապա համոզված եղեք` այն անպայման տեղի կունենա»:

Կալլագան. «Լինում են պահեր, երբ ամեն ինչ հաջողվում է: Խուճապի մի մատնվեք, դա էլ կանցնի»:

Մերֆի.«Այն, ինչ պիտի փչանա, կփչանա»:

 Կալլագան.«Այն, ինչ թվում է, թե չի կարող փչանալ, մեկ էլ տեսար փչացավ»:

Մերֆի.«Եթե գործերը լավ են ընթանում,ապա մոտակա ժամանակներում էլ ավելի կլավանան»:

Կալլագան.«Եթե գործերը վատ են, ապա մոտակա ժամանակներում էլ ավելի վատթար կլինեն: Իսկ, եթե ձեզ թվում է, որ իրադրությունը լավանում է, ուրեմն ինչ-որ բան չեք նկատում»:

Մերֆի.«Եթե նույնիսկ Ձեր բացատրությունը այնքան պարզ է, որ բացառում է ցանկացած մտահոգություն, միևնույնն է, կլինի մեկը, ով քեզ կհասկանա սխալ»:

Կալլագան.« Եթե համոզված եք, որ ձեր գործողությունները կարժանանան համընդհանուր համաձայնության, միևնույնն է, կլինի մեկը, ում ձեր արածը դուր չի գա»:

Մերֆի.«Հնարավոր չէ, որ ինչ-որ բան ճիշտ չէ: Հնարավոր է, որ այն ուղղակի ճիշտ է թվում»:

 Կալլագան.«Եթե էքսպերիմենտը հաջողվել է, ուրեմն ինչ-որ բան այն չէ»:

Մերֆի.«Ցանկացած նախնական տվյալ, որը հուսալի է թվում և չի պահանջում որևէ  ստուգում, համոզված եղեք` սխալ է լինելու»:

Կալլագան.«Եթե աշխատանքը ձախողում է, ապա այն փրկելու  ցանկացած փորձ էլ ավելի կվատթարացնի»:

Մերֆի. «Այն, ինչ սկսվում է լավ, ավարտվում է վատ»:

Կալլագան.«Այն, ինչ սկսվում է վատ, ավարտվում է էլ ավելի վատ»:

Մերֆի.«Եթե գործը սկսելուց առաջ հեշտ է թվում, ուրեմն անխուսափելիորեն դժվար է լինելու»:

Կալլագան.«Եթե գործը սկսելուց առաջ դժվար է թվում, ուրեմն այն անհնար է անել»:

Ռուսերենից թարգմանությունը և ծաղկաքաղը`  Նունե Մովսիսյանի

Մերֆիի օրենքները. հայկական վարիացիաներ

Քեֆ անողին քեֆ չի պակսի, մնում է քթից չբերեն:

Ինչքան շատ լեզու իմանաս, մեկ է, եթե հարևանիդ հետ լեզու չգտար, կորած ես:

Լավություն արա, գցիր ջուրը, մեկ է` ում անում ես, նա է գցելու:

Ամառը կովերին կեր, նոր պառկիր հովեր, որ ձմեռը չսատկեն կովեր:

Եթե գործերդ ձախ են գնում, մի նեղվիր, մի օր էլ քո բախտը կբերի` դու ձախ կգնաս:

Միշտ մեծ-մեծ խոսիր. մանր-մունր բաներին ո՞վ է բանի տեղ դնում:

Ուրիշի եղածին աչք մի գցիր, աշխատիր ձեռք գցել:

Ավելի լավ է հիմար-հիմար դուրս տաս, քան հիմար-հիմար ներս գցես:

Տասը չափիր, մեկ կտրիր. հիմարություն, մեկ է սխալ ես կտրելու,հիմա էլ ասելու են` հո ապուշ չես, էդքան չափեցիր, սխալ կտրեցիր:

Գործդ վաղվան մի թող, վաղն այնքան էլ հեռու չէ, գցիր անցյալ, թող անցած լինի:

Մի ձեռքը ծափ չի տա, բայց կարող է լավ փող մուրալ:

Ընկածին մի հարվածիր, չես իմանա` վեր կենալուց հետո ինչ կարող է անել:

Աշխատակիցներիդ այնքան ծանրաբեռնիր գործով, որ ժամանակ չունենան քո անգործությունը քննարկելու:

Ձու գողացողը հավին չի վախեցնի, թե չէ որ հավը ձվից կտրվեց, ստիպված ձին է գողանալու, հետո էլ վրան ասացվածք գրեն:

Ամառ օրով ինչքան շա~տ ալար, էնքան լա~վ դալար:

Ինչքան ուշ, այնքան երբեք:

Ինչքան շատ ալար, այնքան քիչ դալար :

Закон подлости –արտոնագրված օրենքներ, որոնք բացառիկ իրավունքով գործում են ՀՀ տարածքում:

Ինչքան շտապ է զանգահարելը, այնքան հեռախոսը արագ է լիցքաթափվում:

Ինչքան հարկավոր է ինտերնետը, այնքան դանդաղում է կապը:

Եթե քեզ բան չեն ասում, դա դեռ չի նշանակում, որ քեզ ընդհանրապես բան ասող չկա:

Եթե քեզ բան են ասում, նշանակում է`քեզ հա էլ բան են ասելու:

Զարթուցիչը զնգում է հենց այն պահին, երբ իսկականից քունդ տանում ա:

Գործերը թափվել են գլխիդ, պարապությունից չգիտես ինչ անես:

Հետևություն. եթե պարապությունից չգիտես էլ ինչ անես, ավելի լավ է գործդ անես. մեկ ա, պիտի անես:

Ապակիները լվանում ես թե չէ, անձրև է գալիս:

Հետևություն. եթե անձևի «ախորժակ ունես», կամ պատուհանի ապակիները լվա կամ ավտոմեքենա:

Ինչքան շուտ ես արթնանում, այնքան շատ ես ուշանում աշխատանքից:

Հետևություն. շուտ էլ արթանանաս, ուշ էլ, եթե մշտապես ուշանում ես, ուրեմն` կուշանաս:

Մոտենում ես թե չէ կանգառին, երթուղայինդ շարժվում է:

Հետևություն. եթե արդեն գիտես, որ մոտենալու ես կանգառին թե չէ  երթուղայինդ գնալու է, ուրեմն մի քանի րոպե  շուտ մոտեցիր էլի, այ տնաշեն:

Որ օրը պայուսակից հանում ես անձրևանոցը, հենց այդ օրն է անձրև գալիս:

Հետևություն. եթե արդեն գիտես, որ պայուսակից անձրևանոցը հանես թե չէ` անձրև է գալու, ուրեմն պայուսակիցդ հանած անձրևանոցը  դիր տեղը:

Շատ եմ հավանում մարդկանց` ետևիցս խոսելու սովորությունը. ի՞նչ է, ավելի լավ կլիներ, եթե իրենց անհեթեթություններըը դեմքի՞ս ասեին: Իմ գործերը երբեք վատ չեն լինում, վատ է լինում ղեկավարության վերաբերմունքը իմ գործերի նկատմամբ:

Թափվող աստղերը շատ ռոմանտիկ, սիրուն ու լավ երևույթ են, բայց լավ է, որ գլխիդ չեն ընկնում:

Իսկական ընկերը նա է, որ տված պարտքը ետ չի ուզում, այլ անընդհատ քեզ հանգստացնում է, որ այդ պարտքը վաղուց մոռացել է:

Հեղինակներ` Մարիետ Սիմոնյան, Նունե Մովսիսյան

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Մերֆիի օրենքները

  1. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s