Վանո Սիրադեղյան, «Ազգին չկպչենք: Որովհետեւ…

SiraderyanՀայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի` կանաչը: Աղջկա`  կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: ՀՀՇ-ի՝ նախկինը: Ռամկավարի՝ դաշնակը: Դաշնակի՝ հիմարը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Իսկ խոսնակի՝ Խոշորը: Փոխխոսնակի՝ խուրդեն:
Վարչապետի՝ հաստը: Արտգործնախարարի՝ ծալովին: Ընդդիմադրի՝ փսլնքոտը: Սոցիալիստի՝ Աշոտը: Կոմունիստի՝ պահանջատերը: Խմբագրի՝ քյարթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը: Իկեբանայի՝ ժինգալով հացը: Վարկի՝ կորածը: Ազգին չկպչենք: Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի- ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ: Մի խոսքով՝ անբախտ: Ավելի ստույգ՝ «բարոյական հաղթանակների» մեռած: Մեռած-չթաղած: Եւ այլն:

Հեղինակ`  Վանո Սիրադեղյան

Հ. Գ. Նշված գրառումը Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը զետեղել է  Ֆեյսբուքի «Ելք» խմբում 

 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий