Մայրենի լեզվի ծրագիր. 7, 8–րդ դաս.-ներ


«
Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2012-2013 թթ

7 -8–րդ դաս.-ներ

Հայոց լեզու

 

բովանդակությունը. խոսքի մշակույթ, լեզվաբանական (քերականական) գիտելիք

ա.խոսքի մշակույթ

կայքի համար նյութի ստեղծում (լրատվություն, քննարկման առաջարկ, այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն, կրթահամալիրի կայքի և այլ ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանք)

ռադիոլուրի ստեղծում

կրթահամալիրյան ստուգատեսի մասնակցության հայտի և նախագծի ձևակերպում, ամսական հաշվետվության ձևակերպում

քննարկումների մասնակցություն

խմբագրական աշխատանք

քերականական վարժություններ

բ. լեզվաբանական (քերականական) գիտելիք

Դասին անհրաժեշտ նյութեր, գործիքներ

Դասագիրք 7-րդ դասարանցիների համար, («Հայոց լեզու», հեղինակ` Ս. Մարկոսյան)

Դասագիրք 8-րդ դասարանցիների համար, («Հայոց լեզու», հեղինակ` Ս. Մարկոսյան)

Նոթբուքներ, ինտերնետ

Արտաքին հղումներ

Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Դպրոցական մեծ հանրագիտարան
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1372
Hayastan.com
http://hayeren.hayastan.com

Մանուկ ԱբեղեանՀայերէնի աշխարհաբար քերականութիւն

Ուսուցման նյութը

Ընդհանուր հասկացողություն լեզվի մասին, լեզու և խոսք։ Ամբողջի և բաղադրիչների հարաբերությունը լեզվում (լեզվական միավորների գումար՝ խոսք, խոսքի վերլուծություն՝ լեզվական միավորներ)։ Հայոց լեզվի զարգացման պատմություն։ Գրավոր և բանավոր խոսք:

http://www.litopedia.org/index.php?title=%D4%BD%D5%B8%D5%BD%D6%84

Հնչյունաբանություն

Հնչյունները լեզվի նյութական նվազագույն միավորներն են: Դրանք ինքնին նշանակություն չունեն, սակայն ծառայում են որպես միջոց իմաստակիր միավորներ, օրինակ՝ բառեր կազմելու համար:Այսպես՝ Հայաստան բառն արտաբերվում է ութ հնչյունների միջոցով՝ Հայաստան: Այս հնչյունները չենք կարող բաժանել ձայնային ավելի փոքր միավորների:

Տառերը հնչյունների պայմանական նշաններն են գրավոր խոսքում:

Հնչյունաբանություն։ Հնչյուն, հնչույթ, տառ (հայերենի հնչույթներր, հայոց այբուբենը)։ Հնչյունների տեսակները (հայոց լեզվի հնչյունական համակարգը)։ Հնչյունի տևողություն, ուժգնություն, շեշտ, հնչաբառ, շեշտված, անշեշտ և հարաշեշտ բառեր։ Երկհնչյուններ, կրկնակ բաղաձայններ: Վանկ, տեսակները։ Հնչյունական օրենք, հնչյունափոխություն։ Ուղղախոսություն, ուղղագրություն և տողադարձ:

Դասի պլանավորում

Թեմա `հնչյունաբանություն

Տեսական մասի ներկայացում

Հնչյունաբանություն

http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B6%D5%B9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Գործնական աշխատանք. էջ 4, վարժ. 1,2,3,4,5,6

Տնային աշխատանք, էջ 5, վարժ. 7,8,9

Ամփոփիչ առցանց ստուգում

http://hayeren.hayastan.com/uch_3.php?uch3=p3.htm

Վանկ, տողադարձ

Դասի պլանավորում

Թեմա ` վանկ, տողադարձ

Տեսական մասի ներկայացում

Ըստ Մանուկ Աբեղյանի, երբ ձայնաւոր հնչիւնը կամ մի ձայնաւորը բաղաձայնի հետ մի շնչով է արտասանւում, կազմում է վանկ։

Երբ բառն ամբողջութեամբ չի տեղաւորւում տողի վերջում, մի մասը յաջորդ տողն ենք տանում կամ տողադարձ ենք անում։ Այդ ժամանակ տողի վերջում դրւում է ենթամնայ (-) նշանը։

Մանուկ Աբեղյան, Հայերէնի աշխարհաբար քերականութիւն

Գործնական աշխատանք. էջ 5, վարժ. 10,11,12,13

 Տնային աշխատանք, էջ 6, վարժ. 14,15

Ամփոփիչ առցանց ստուգում

http://hayeren.hayastan.com/uch_3.php?uch3=p8.htm

Ուղղագրություն և ուղղախոսություն

Դասի պլանավորում

Թեմա ` Ուղղագրություն և ուղղախոսություն

Տեսական մասի ներկայացում

Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների ամբողջությունն է:

Ուղղախոսությունը ուղիղ կամ ճիշտ խոսելու կանոնների ամբոջությունն է:

Գործնական աշխատանք. էջ 6, վարժ. 16,17,18,19,20

Տնային աշխատանք. էջ 7, վարժ. 21,22,23,24,25,26

Երկրորդ դասաժամ

Գործնական աշխատանք. էջ 8, վարժ. 27,28,29,30,31,32

Տնային աշխատանք, էջ 9, վարժ. 33,34,35,36,37,38.39

Ամփոփիչ առցանց ստուգում

Բառագիտություն

Բառի տեղը որոշակի իմաստ ունեցող լեզվական միավորների մեջ (բառակազմական և բառահարաբերական ձևույթներ, բառակազմական և ձևակազմական հիմքեր, բառի ուղիղ և թեքված ձևեր (բառաձևեր))։ Բառի իմաստները (ուղղակի և փոխաբերական.հիմնական և ածանցյալ իմաստներ. Նախնական իմաստ և իմաստափոխություն, քերականական իմաստ)։Բառերի տեսակները` ա) ըստ իմաստի՝ մենիմաստ ևբազմիմաստ, լիիմաստ և թերիմաստ (սպասարկու), հոմանիշ ևհականիշ բառեր, բ) ըստ ձևի՝ նույնանուն ևհարանուն բառեր, գ) ըստ կազմության՝ պարզ և բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդածանցավոր, հոդակապով և անհոդակապ, գրությունը՝ կցական և հարադիր բարդություններ, կրկնավորներ), դ) ըստ բառապաշարային շերտերի և կիրառական ոլորտների՝ համագործածական, կենցաղային, գրքային, դիպվածային, մասնագիտական բառեր, հնաբանություններ, մանկաբառեր, հայհոյական բառեր և այլն, ե) ըստ՝ ծագման՝ բնիկ, փոխառյալ, նորակերտ և այլն։ Դարձվածքներ։

Բառագիտություն — լեզվաբանության բաժիններից, գիտաճյուղերից մեկը. ուսումնասիրում է լեզվի բառապաշարը, բառագիտական միավորները` բառերը, բառայնացած կայուն բառակապակցությունները: Լայն ըմբռնմամբ սրա հիմնական հարցադրումներն են` բառի սահմանումը, բառատեսակներիբառագիտական միավորների արտահայտության և բովանդակային պլանների փոխհարաբերության հարցերը, բառակազմական կաղապարների բացահայտումը, բառիմաստների քննությունը, դրանց տեսակների առանձնացումը, ապա և` իմաստափոխության եղանակներն ու պայմանները, ուղղակի և փոխաբերական իմաստները, բառի ծագումն ու նրա պատմական զարգացումը, բառապաշարի ուսմունքը, այս կապակցությամբ` բառային կազմը, բառագործածության ոճական ոլորտները, բառաշերտերը, բառապաշարի հարստացման աղբյուրները, փոխառությունները, բառապշարի տեղաշարժերը, կայուն բառակապակցություններն ու դարձվածքները, բառարանագրության տեսությունն ու տեխնիկան և այլն:

Դասի պլանավորում

Թեմա ` Բազմիմաստ բառեր

Տեսական մասի ներկայացում

Մեկ իմաստ պարունակող բառերը մենիմաստ են: Բառերը կարող են ունենալ նաև մի քանի նշանակություն, նման բառերը բազմիմաստ են:

Գործնական աշխատանք. էջ 14, վարժ. 40, 41,42,43

Տնային աշխատանք. http://mapyourinfo.com/wiki/hy.wikipedia.org/%D4%B2%D5%A1%D5%BC%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

Հնարավորինս մանրամասն ուսումնասիրել ներկայացված աղյուսակը` պատասխանելով հետևյալ հարցերին.

  • ինչ է ուսումնասիրում բառագիտությունը
  • ինչ բաժիններից է բաղկացած այս բաժինը

Դասի պլանավորում

Թեմա ` հոմանիշներ

Տեսական մասի ներկայացում

Հոմանիշները— ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր են։

http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7

Գործնական աշխատանք. էջ 14-15-16, վարժ. 44,45,46,47,48,49

Տնային աշխատանք. էջ 17, վարժ. 50,51,52,53,54,55

Կապակցված խոսք

Խոսքը որպես շարահյուսական միավոր

ա. խոսք և տեքստ

բ. տեքստի կառուցվածքը

գ. պարբերույթ

Գրավոր խոսքի զարգացում

Կառուցիր կապակցված որևէ տեքստ, նշիր պարբերույթները` թողարկելով բլոգում:

Կառուցիր կապակցված տեքստ` պատմելով որևէ դեպքի, իրադարձության կամ մարդու մասին` հայտնելով տեսակետ:

Բանավոր խոսքի զարգացում

Նեկայացրու բլոգիդ երկու բաժինները` «Ինչ եմ կարդում» և «Ինչ եմ գրում»:

Խոսքի հաղորդակցական տեսակները

ա. պատմողական տեքստ (պատում)

բ.  նկարագրություն

գ. համոզում, հրաման և հորդոր

Գրավոր խոսքի զարգացում

Բլոգում գրավոր ներկայացրու որևէ պատում` պատմողական տեքստ

Գրավոր նկարագրիր որևէ դիմանկար կամ բնանկար:

Բանավոր խոսքի զարգացում

Բանավոր ներկայացրու դրդողական խոսքի (հրաման և հորդոր) օրինակներ:

Ոճաբանություն

ա. հրապարակախոսական ոճ

բ. գրավոր հրապարակախոսության (մամուլի) հիմնական ժանրերը

Գրավոր խոսքի զարգացում

ԶԼՄ-ներից բերված համապատասխան օրինակների (լրահոս, հարցազրույց, ռեպորտաժ, թղթակցություն և այլն) նմանությամբ գրիր նյութեր և թողարկիր քո բլոգում:

Բանավոր խոսքի զարգացում

Բանավոր ներկայացրու mskh.am-ից որևէ նյութ:

Թեմայի ամփոփում

Կապակցված խոսքը չի գնահատվում, եթե`

ա. խոսքը չունի ամփոփ, ավարտուն տեսք`սկիզբ, միջին մաս, ավարտ

բ. նախադասությունների (5-7)կամ բառերի (50-60) չի համապատասխանում պահանջվածին

գ. գործածված չեն բառերից առնվազն 7-ը:

Կազմեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Մայրենի լեզվի ծրագիր. 7, 8–րդ դաս.-ներ»

  1. Уведомление: Блог – помощник учителя « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s