Վիկտոր Համբարձումյան, «Ես հավատացյալ չեմ, բայց…»

1990 թվականի սեպտեմբերի սկզբներին փլուզվող ԽՍՀՄ խորհրդարանում Հայաստանի հինգ ժողովրդական պատգամավորներ հացադուլ հայտարարեցին «Մոսկվա» հյուրանոցում՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Այդ փաստով շատերն էին անհանգստացած, անգամ ինքը՝ Միխայիլ Սերգեեւիչը, ով հացադուլավոր Վիկտոր Համբարձումյանի 82-ամյակը շնորհավորելով՝ հորդորում էր դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմում է թղթատարին. «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:

Շատերը դիմեցին հացադուլավորներին՝ հորդորելով դադարեցնել պայքարի այդ ձեւը: Հացադուլավորները, սակայն, անսացին միայն այն ժամանակվա ամենայն հայոց կաթողիկոս, երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Ա-ի հորդորներին, ով անձամբ այցելեց հացադուլավորներին եւ նրանց իր հետ բերեց Հայաստան, պնդելով, որ նրանց առողջությունը պայքարից պակաս կարեւոր չէ:

Արդեն 1995-ին, Վեհափառի մահից հետո, Վիկտոր Համբարձումյանն իր օրագրում գրում է. «Այս երկու օրվա ընթացքում պետք է ընտրվի նոր կաթողիկոս: Շատերը անտարբեր են ընտրության արդյունքի նկատմամբ, սակայն ես հասկանում եմ, որ այդ ընտրությունները մեր ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունեն: Չէ՞ որ հայերս չունենք ոչ մի այլ ղեկավար, որը միավորի մեր ամբողջ աշխարհացրիվ ժողովուրդը: Ես հավատացյալ չեմ, բայց բարձր եմ գնահատում ամեն մի երեւույթ, որ նպաստում է հայ ազգի միասնությանը եւ մեր ժողովրդի ներքին խաղաղությանը: Ցանկանում եմ, որ ընտրվի մի այնպիսի թեկնածու, որ ակտիվորեն գործի այդ ուղղությամբ: Իմ կարծիքով, հայերի մեջ ուժեղանում է համազգային եւ պետական զգացմունքը: Իմ մեջ գնալով ուժեղանում է գիտակցությունը, որ մեր ժողովրդի միասնականության համար կրոնը շատ դրական դեր է խաղում, մինչեւ անգամ մեր «անաստված» ժամանակներում»:

Աղբյուրը` http://hy.wikiquote.org/wiki/%D4%B1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Վիկտոր Համբարձումյան, «Ես հավատացյալ չեմ, բայց…»

  1. Уведомление: Ուսումնական նախագծերը 5-6-րդ դասարաններում | Մարգարիտ Հարությունյան

  2. Уведомление: Կոսմոգոնիա և գորգեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Վիկտոր Համբարձումյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վիկտոր Համբարձումյան «Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий