Վահան Թեքեյան, «Կանձրևե, տղա՛ս»

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:

Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`

Խորհելով պայծառ արևին անցյալ,

Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:

Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

Նկարի հեղինակ` Александр  Болотов

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 Responses to Վահան Թեքեյան, «Կանձրևե, տղա՛ս»

  1. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  2. Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Գրակ․ 9 – Արեգ Հարությունյան

  3. Уведомление: Վահան Թեքեյան, <<Կանրևե տղա՛ս>> — Աննա Թադևոսյան

  4. Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Ալեքսանդրա Գրիգորյան

  5. Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Արփինե Նորավյան🌞

Оставьте комментарий