Գիտահանրամատչելի TV ալիք

Համացանցը, տեղեկատվական դաշտի առումով,  ինչ խոսք, անսահմանափակ է ու անեզր: Ու շատ հաճախ տեղեկատվություն հայթայթելու համար ստիպված ես լինում բացել ու փակել տասնյակ ինտերնետային էջեր: Որպեսզի կարելի լինի այս ամենը համակարգել` ստեղծվում են համապատասխան կայքեր և ինտերնետ TV-ներ:

Smart Videos տեսահոլովակները հայտնի են ողջ աշխարհում: Դրանք հետաքրքրաշարժ տեսանյութեր են, որոնք պատմում են գիտական նորագույն հայտագործությունների, բնագիտական փորձերի մասին:

Տարիներ առաջ ռուսները սկսեցին տարբեր լեզուներից թարգմանել և մեկտեղել նման տեսանյութերը` ստեղծելով ռուսական http://www.smartvideos.ru վեբ-կայքը: Այս կայքում թողարկված բոլոր տեսանյութերը ունեն մեկ ընդհանուր առաջին էջ` հետևյալ գրությամբ. SmartVideos.ru – Умное Видео. Самые интересные и познавательные видео со всех уголков света.Самые интересные и познавательные видео о науке, образовании и технологиях, переведенные на русский язык

Ռուսական նմանատիպ կայքերը շատ են, առավել հաջողվածներից է համարվում մեկ այլ ինտերնետային կայք`obOFFsem.ru – Сайт обо всем, что интересно!

Երկար- բարակ առաջաբանից  հետո, կարծում եմ` արդեն գլխի ընկաք, որ մենք նման մի գործ ենք ձեռնարկել. ուզում ենք ունենալ Գիտահանրամատչելի ինտերնետ TV ալիք: Առայժմ պայմանական անունով այն կոչում ենք Գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.mskh

Սովորողները օտարալեզու տարբեր կայքերից փնտրում, գտնում են smart, ասել է թե` խելացի տեսանյութեր ու թարգմանում հայերեն: Դրանք հիմնականում հետաքրքիր հայտնագործությունների, գյուտերի մասին պատմող տեսանյութեր են` քայլող տնից ու թռչող հեծանիվից մինչև կենսաբանական աչք ու Nasa-ի նորագույն բացահայտումներ:

Նախ տեսանյութերը թարգմանվում են, ապա խմբագրվում ու ձայնագրվում:

Ստորև ներկայացնում եմ նախագծի ծրագիրը:

Նախագծի նպատակը

Ստեղծել գիտահանրամատչելի իտերնետ TV ալիք

Նախագծի խնդիրները

օտարալեզու տեղեկատվական աղբյուրներից օգտվելու հմտություններ

հաղորդակցվել այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին, ծանոթանալ աշխարհում ստեղծված նորագույն հայտնագործություններին, թարգմանել տեղեկատվությունը և հայերենով արտահայտել` մատչելի դարձնելով հանրությանը:

գիտակցել ժամանակակից աշխարհում գիտելիքների, արդիական տեխնոլոգիաների, կրթության մեծագույն արժեքներ լինելու փաստը` հընթացս ձեռք բերելով աշխատանքային հմտություններ և մասնագիտական վարպետություն:

Ուսումնական միջավայր

Ինտերակտիվ  գրատախտակ, անլար ինտերնետ, նեթբուք-նոթբուք

Համացանցում ուսուցման միջավայրը

Օտարալեզու կայքեր` http://oboffsem.ru/

Ինչպես նաև` mskh.am, բլոգներ, SkyDrive-, Live@Edu համակարգ, էլեկտրոնային օրացույց

Դասավանդողին և սովորողին անհրաժեշտեն գործիքներ ու նյութեր

էլեկտրոնային գրատախտակ

թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ(տեսախցիկ)

անհատական նոթբուք-նեթբուք

ուսումնական գրականություն. օգտագործվում են բացառապես էլեկտրոնային ռեսուրսներ`

http://oboffsem.ru/, smart videos, smartvideos.ru

Աշխատանք դասարանում և տանը

Սովորողները դասարանում  ծանոթանում են թարգմանության հիմնական կանոններին ու ստանում որոշակի փորձառություն: Այնուհետև որպես տնային աշխատանք տրվում են ինքնուրույն անհատական թարգմանություններ: Թարգմանության համար ուսուցչի տված տեքստը կարող է փոխարինվել սովորողի ընտրած այլ նյութով:

Ստուգումը կատարվում է  առցանց:

Թարգմանության լավագույն նմուշները տեղադրվում են կայքում, սովորողի և դասավանդողի բլոգներում:

Իրականացվում է նաև օտարալեզու տեսանյութերի և ֆիլմերի թարգմանություն:

Եվ տեքստային նյութերի, և թե տեսանյութերի թարգմանության դեպքում պարտադիր պայման է նյութի սկզբնաղբյուրը նշելը:

Դասարանում, ինչպես նաև տանը աշխատում են և անհատական, և խմբային:

Խմբային աշխատանքի ժամանակ  սովորողները նյութը կարդում են գրատախտակից,  հատվածաբար թարգմանում, այնուհետև` խմբագրում:

Անհատական աշխատանքի ժամանակ  սովորողը նյութը թարգմանում է  առանձին,  խմբագրում է ու ներկայացնում:

Տնային աշխատանքի դեպքում աշխատանքը կատարվում է առցանց: Սովորողը տեքստի իրեն հասանելիք հատվածը թարգմանում է, փոխանցում է  ընկերոջը, հետո միասին խմբագրում են ու ամբողջական թարգմանված տեքստը ուղարկում են դասավանդողին:

Տնային առաջադրանքները սովորողներին ուղարկվում է Live@Edu համակարգի միջոցով: Դասավանդողը նշում է առաջադրանքի կատարման ժամկետները:

Բովանդակությունը

Տեղեկատվական տեքստ.նպատակը, ծավալը, կառուցվածքը

Տեղեկատվական տեքստի տեսակները

Կապակցված խոսք

Աշխատանք թարգմանված տեքստի հետ

Ինտերնետային էջերից  արված թարգմանություն

YouTube. com կայքից արված թարգմանություն

Աշխատանք թարգմանված տեքստի հետ

Աշխատանք տրված տեքստի հետ

Գրավոր աշխատանքների վերլուծություն

Գիտահանրատչելի ինտերնետ ալիքի ստեղծմանն ուղղված այլ թարգմանական աշխատանքներ:

Հավելենք նաև, որ նախագիծը երկարաժամկետ է: Կարող են և միանում են բոլոր նրանք, ում նախագիծը հետաքրքրում է, մանավանդ որ աշխատանքները արվում են բացառապես առցանց և մասնակցի ֆիզիկական ներկայությունը պարտադիր պայման չէ:    

Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Գիտահանրամատչելի TV ալիք

  1. Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Հայոց լեզվի, գրականության ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ծրագիր. 5-9 դաս.-ներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հիմնական կրթություն. 5-9 դաս.-ներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մայրենին հիմնական դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s