Խորխե Բուկայ, «Երեխաները մենակ էին»

buysԽորխե Բուկայ, «Պատմություններ մտորումների համար» գրքից

Մայրը առավոտյան շուտ գնաց և երեխաներին թողեց տասնութամյա աղջկա խնամքին, ում նա հաճախ, ոչ մեծ գումարով, հրավիրում էր մի քանի ժամով:

Իրենց հոր մահից հետո դժվար ժամանակներ էին եկել: Կարելի էր կորցնել աշխատանքը, եթե ամեն անգամ մնար տանը այն դեպքերում, երբ տատիկը չէր կարող գալ երեխաների մոտ, հիվանդանար կամ քաղաքից բացակայեր:

Ճաշից հետո Մարինան երեխաներին պառկեցրեց քնելու: Այդ ժամանակ զանգահարեց նրա ընկերը և հրավիրեց շրաջագայելու իր նոր մեքենայով: Աղջիկը առանձնապես չմտածեց: Վերջապես, սովորաբար երեխաները հինգից շուտ չէին արթնանում:

Լսելով մեքենայի ազդանշանը, նա վերցրեց իր պայուսակը և անջատեց հեռախոսը: Նա կանխամտածված փակեց երեխաների սենյակի դուռը և բանալին դրեց պայուսակը: Չէր ցանկանում, որ Պանչոն, արթնանալով, աստիճաններով իջնի իր ետևից: Նա ընդամենը վեց տարեկան էր և կարող էր սայթաքել, գլորվել ու վնասվել: Բացի դա, մտածեց, թե ինչպես պետք է մորը բացատրի, որ երեխան իրեն չի գտել:

Ի՞նչ պատահեց: Կարճ միացո՞ւմ էր աշխատող հեռուստացույցում, թե սենյակի միացված լամպերում… բուխարիկից ընկած կա՞յծ: Բայց այնպես ստացվեց, որ վարագույրները բռնկվեցին և կրակը արագորեն հասավ ննջարան տանող փայտե աստիճաններին:

Դռան տակից ներթափանցող ծխից երեխան հազաց և արթնացավ: Առանց մտածելու Պանչոն թռավ անկողնուց և փորձեց դուռը բացել: Հրեց դուռը, բայց չկարողացավ բացել:

Եթե նրան հաջողվեր, ապա ինքը և ծծկեր եղբայրը մի քանի րոպեից կզոհվեին կրակի կատաղած բոցերում:

Պանչոն գոռաց, դայակին կանչեց, բայց ոչ ոք չպատասխանեց նրա օգնության կանչերին: Վազեց դեպի հեռախոսը, որ մորը զանգահարի, բայց հեռախոսն անջատված էր: Պանչոն հասկացավ, որ հիմա միայն ինքը պետք է ելք գտնի և փրկի իրեն ու եղբորը: Փորձեց բացել պատուհանը, որը դրսից քիվ ուներ, բայց նրա փոքրիկ ձեռքերի բանը չէր փականը բացելը: Եթե նույնիսկ հաջողվեր, ստիպված կլիներ հաղթահարել նաև ճաղվանդակը, որը տեղադրել էին նրա ծնողները:

Երբ հրշեջները կրակը հանգցրեցին, բոլոր խոսում էին միայն ՄԻ ԲԱՆԻ մասին.

-Ինչպե՞ս է կարողացել այդ փոքրիկը կախիչով կոտրել պատուհանը և ճաղավանդակը:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել փոքրիկ եղբորը խցկել ուսապարկի մեջ:

-Ինչպե՞ս է նրան հաջողվել այդ բեռով անցնել քիվով և ծառով իջնել:

-Ինչպե՞ս է նրանց հաջողվել փրկվել:

Հրշեջ խմբի տարիքով ղեկավարը՝ իմաստուն և հարգված մի մարդ, նրանց պատասխանեց.

-Պանչիտոն մենակ էր…չկար մեկը, որ նրան ասեր, թե ինքը չի կարող:

Թարգմանությունը` Գևորգ Հակոբյանի 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

28 отзывов на “Խորխե Բուկայ, «Երեխաները մենակ էին»

  1. Уведомление: Խորխե Բուկայ, «Ցանկանում եմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խորխե Բուկայ, «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Ամառային ճամբարի ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ժամանակակից արգենտինական գրականություն. Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: 2019-2020 ուսումնական տարի — Սոֆյա Այվազյան

  10. Уведомление: Խորխե Բուկայ/Ստեղծագործությունների վերլուծություններ – Աստղիկ Ավագյան

  11. Уведомление: Խորխե Բուկայ «Երեխաները մենակ էին» վերլուծություն – Նարեկ Խաչատրյան

  12. Уведомление: Մի քանի պատմվածքերի վերլուծություն | Մարկ Միկաիլ

  13. Уведомление: Հոկտեմբերի 21-25 – Էտուար Գույումճյան

  14. Уведомление: Խորխե Բուկայ | «Երեխաները մենակ էին» — Mind-Club | Արեգ Սերոբյան

  15. Уведомление: Մտադրության ուժի մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Խորխե Բուկայ «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Խորխե Բուկայ “Երեխաները մենակ էին”. Ֆերնանդու Վերիսիմու “Քիթը” – Լիլիթ Հարությունյան

  18. Уведомление: Խորխե Բուկայ “Երեխաները մենակ էին”. Ֆերնանդու Վերիսիմու “Քիթը” – Լիլիթ Հարությունյան

  19. Уведомление: Հոմանիշ և հականիշ բառեր — Արսեն Գոմցյանի բլոգ

  20. Уведомление: Հոմանիշ և հականիշ բառեր — Մանե Մկրտչյանի բլոգ

  21. Уведомление: Խորխե Բուկայ — Մանե Մկրտչյանի բլոգ

  22. Уведомление: Մանե Առուստամյանի բլոգ

  23. Уведомление: Մանե Առուստամյանի բլոգ

  24. Уведомление: Հոմանիշներ և հականիշներ — Աթոյան Անիի բլոգ

  25. Уведомление: Հոմանիշ և հականիշ բառեր — Բարի գալուստ Նատալի Նահապետյանի բլոգ

  26. Уведомление: Գրականություն․ Դեկտեմբերի 1 — Նանե Ասատրյանի բլոգ

  27. Уведомление: Խորխե Բուկայ — Արփինե Խաչատրյանի բլոգ

  28. Уведомление: Հոմանիշ և հականիշ բառեր – Հրաչյա Դանիելյան

Оставьте комментарий