Խոստովանում եմ` ես այդպես էլ քեզ չընկալեցի (կամ չուզեցա ընկալել) որպես քաղաքական գործիչ:
Քոնը գրականությունն է, գրականության մեջ քաղաքականության բաց դասը: Քոնը պատրաստի ուղեցույց է ու բանաձև:
Եվ ուրեմն` քոնը այս ամենի արդյունքում ծնված հաշվարկ է` հաջողության հասնելու համարձակ ու ճշգրիտ հաշվարկ: Ն. Մ.
Կարդում ենք Վանո Սիրադեղյան (նախագիծ)
«Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով:
Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:
Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա»: Վանո Սիրադեղյան
«Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միեւնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, եւ ինչ դիպուկ հարվածներով, եւ ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ, թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վատ է, պարոնայք, շատ վատ է։ …Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ։ Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է»: Հրանտ Մաթևոսյան
Նոյեմբերի 13-ին ծնվել է Վանո Սիրադեղյանը
Ռոմանտիկներին չեմ սիրում. հարցազրույց
Հ. Մաթևոսյան, «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»
Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Տիկին Նունե, մեր Մաեստրոն էլ միշտ նշում է, որ ԿՈՄԻՏԱՍԸ ներսի, մինիատյուրի հանճար էր, ոնց որ Հայաստանը Սիրադեղյանի ընկալմամբ: Շատ հավանեցի, կոմիտասյան մեկնաբանություն էր:
НравитсяНравится
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ