Ծիսական տոնածառ


DCIM103MEDIAՀնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին:

Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:

Նոր Տարվա ծառը  զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:

Տոնածառը  պատրաստվում էր փայտե խաչի վրա, որը խորհրդանշում է տիեզերական չորս ուղղությունները:

Կենաց ծառը, ըստ Լուսիկ Ագուլեցու, կարելի է պատրաստել նաև փշերից, ծաղկած ավելաբույսից, ցորենի հասկերից: Իսկ Ամանորի ծառը զարդարելու համար պետք է օգտագործել տարբեր խորհրդանշական իրեր, հատկապես պետք է ծառից կախել արական եւ իգական սեռի կարված տիկնիկներ, հացահատիկ, նուռ, որն ընտանիքի խորհրդանիշն է: Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:

«Տոնական կենաց ծառը պատրաստված է բնական բույսերից` ավելից եւ աքլորակատարից: Ծառը զարդարող տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը. մեկը հաց է թխում, մյուսը` խնոցի հարում եւ այլն: Ամանորի ծառը խորհրդանշում է արական եւ իգական սեռերի միասնության գաղափարը: Նախկինում Սուրբ ծնունդ ավելի ճոխ են տոնել, իսկ մինչ այդ պաս են պահել: Սուրբ Ծննդյան խորհրդանիշը խաչն է` զարդարված նռներով, մեխակներով եւ վարդերով»,-ասում է տիկին Ագուլեցին:

Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Կենաց ծառի կողքին դրված են լինում նաև բլիթներԱյդ բլիթները կոչվում են կլկալներ: Դեռ հին ժամանակներում տարեմուտի գիշերը մարդիկ հազարավոր գուշակություններ էին անում: Բլիթների միջոցով կարող ես իմանալ` արդյոք նոր տարին հաջող է լինելու, թե ոչ: Ամանորի գիշերը այս բլիթները պետք է եփել, իսկ եթե եփելիս դրանք ուռչեն, ապա հաջող տարի կլինի: Կա նաև մեկ այլ ավանդույթ. բլիթը թխում էին հարսի տեսքով: Այս դեպքում էլ եթե եփես և բլիթից պատրաստած հարսի փորը ուռչի, ապա այդ տարում հարսը զավակ կունենա:

Աղբյուր` Հրանուշ Խառատյան, Լուսիկ Ագուլեցի

Ավելին իմանալու համար՝ «Ամանոր» մեդիափաթեթ

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Ծիսական տոնածառ»

  1. Уведомление: Ծաղկազարդի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Проект “Новый год у ворот” и “ Рождество” | Гаяне Парванян

  5. Уведомление: Ритуальная ёлка | Гаяне Парванян

  6. Уведомление: Проект «Рождество» и «Новый год» | Гаяне Парванян

  7. Уведомление: Ամանորի ուսումնական նախագիծ — Մարգարիտ Հարությունյան

  8. Уведомление: Ամանորի նախագիծ — Մարգարիտ Հարությունյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s