Ճրագալույցի Սբ. Պատարագ, Հաղորդություն

 lossy-page1-674px-Բաղարջ_հացը.tifՃրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին:

Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կես գիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Հաղորդություն (հունարեն՝ ευχαριστία — գոհություն), Քրիստոնեական Եկեղեցու խորհուրդներից մեկը, որ հիմնականում կատարվում է Պատարագի արարողության ընթացքում:

Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը:

«Հաղորդություն» բառը ստուգաբանվում է որպես է հաղորդ լինել, մասնակցություն, կցորդություն, հաղորդակցություն, միացում: Հոգևոր առումով այն խորհուրդն է քրիստոնյաների` Քրիստոսի մարմնին ու արյանը հաղորդ դառնալու, ճաշակելու:

Հաղորդության համար անհրաժեշտ պայմաններ

Հաղորդության Սեղանին մոտեցողը` թե խորհրդակատարը, թե ենթական պետք է հետևեն որոշ սկզբունքների և լուրջ տարամադրվեն դրա հանդեպ: Այսպես` Հաղորդվելու համար անհրաժեշտ պայմաններն են`

  • Մարդը պետք է Մկրտված և Դրոշմված լինի` դրանով իսկ փաստելով իր քրիստոնյա լինելը:
  • Մարդը պետք է անսակարկ հավատա Հաղորդության իսկությանը (այսինքն հավատա, որ մատուցվում է Քրիստոսի Արյունը և Մարմինը):
  • Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է զղջալ սեփական մեղքերի համար և ապաշխարել զղջմամբ ու խոստովանությամբ` թողություն ստանալով Աստծուց հոգևորականի արձակման միջոցով և պատրաստակամ լինի այլևս չվերադառնալու դեպի խոստովանած մեղքերը:
  • Հաղորդվելուց առաջ անհրաժեշտ է քննել սեփական ներաշխարհը, տրամադրվել հոգևորապես, ներել նրանց ովքեր վիրավորել են մեզ և ներվել նրանցից, ովքեր մեզ են վիրավորել:
  • Հաղորդվելուց առաջ անհարժեշտ է ծոմ պահել` չուտելով և չխմելով ոչինչ (բացառություն են կազմում հիվանդները և հղիները):
  • Հաղորդվելուց առաջ մարդը պետք է քննի իր անձը` տեսնելու թե որքանով է արժանի ընդունելու Քրիստոսի Մարմինը և Արյունը:
  • Հաղորդության պատրաստվողը պարտավոր է սկզբից մինչև վերջ հետևել Պատարագի ընթացքին և աղոթել ջերմեռանդորեն:

Նյութը և լուսանկարը`  Վիքիպեդիայից, www. qahana.am

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Ճրագալույցի Սբ. Պատարագ, Հաղորդություն»

  1. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագիր. նախագիծ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սբ Հարության տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s