Հունվարի 6-13-ը` Տնօրհնեք

1«Որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը»:

Տնօրհնեքի արարողության հաստատողը Հիսուս Քրիստոսն է: Նա Իր աշակերներին, երբ առաքում էր քարոզելու երկնքի արքայությունը, ասաց. «Որ տունը որ կմտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը»:

Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:

Քահանան տուն մտնելով տալիս է Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և օրհնում տան ջուրը, հացը և աղը:Տնօրհնեքին քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է բնակարանի անկյուններով և օջախի անդամների համար պահպանություն հայցում Ամենակալից:

Եվ անպայման տանը խնկարկություն է կատարվում: Խնկարկության արարողությունը երկու խորհուրդ ունի: Առաջին հերթին, խունկն անուշահոտություն է առ Աստված, իսկ երկրորդ խորհրդի համաձայն, այն դեմ է չար աչքին ու տունը պաշտպանում է չարից: Նշենք, որ այս սովորույթը եկել է դեռևս հնուց` առաքյալների ժամանակներից, երբ Քրիստոս ասում էր նրանց, որ գնան ու քարոզեն Սուրբ Ծննդյան ու Սուրբ Հարության ավետիսը: Այդ ժամանակից, ընդունված է Տնօրհնեքի ժամանակ տուն մտնելով տալ Քրիստոսի ծննդյան ավետիսը, սուրբ Ավետարանով և խաչով օրհնել ընտանիքի անդամներին, տան բարիքները` հացը, աղը և ջուրը, ինչպես Քրիստոսը աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատել է տնօրհնեքի երեք արարողություն` Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնություն:

Տնօրհնեք է կատարվում նաև ցանկացած ժամանակ, երբ ընտանիքի անդամներից մեկի անխոհեմ, քրիստոնյային անվայել կյանք վարելու և կամ այլ պատճառով խախտվում է տան խաղաղությունը:

Եվ վերջում կուզեի հավելել. «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպաշտպանի, իզուր են հսկում պահապանները նրան»: Այսպես է ասված Սաղմոսում:

Սեր և խաղաղություն ձեր ընտանիքներին:

Ամենայն սիրով` Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

13 отзывов на “Հունվարի 6-13-ը` Տնօրհնեք

  1. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագիր. նախագիծ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագիր. նախագիծ | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Սուրբ Ծննդյան տոնացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սբ Հարության տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Ուսուցչի լույսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  9. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան

  10. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  11. Уведомление: Ամանոր և Սուրբ Ծնունդ. ուսումնական փաթեթ | «Պարտեզ» ամսագիր

  12. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ — Մարգարիտ Սարգսյան

  13. Уведомление: Սուրբծննդյան ծեսը հայոց մեջ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s