Իսպանացի մի թագավոր շատ էր հպարտանում իր ծագումով:
Մի անգամ թագավորը շքախմբով անցնում էր Արագոնի դաշտով, ուր շատ տարիներ առաջ ճակատամարտում զոհվել էր նրա հայրը: Դաշտում նրանք տեսնում են մի սուրբ մարդու` մարդկային ոսկորների մեծ կույտ հավաքելիս: Մոտենալով նրան` թագավորը հարցնում է.
-Ի՞նչ ես անում այստեղ:
-Հարգանքներիս հավաստիքը, Ձե’րդ Մեծություն,-ասում է սուրբ մարդը: Երբ ես իմացա, որ այստեղ ժամանելու է Իսպանիայի թագավորը, որոշեցի գտնել ձեր հոր ոսկորները` Ձեզ հանձնելու համար: Սակայն որքան էլ փնտրեցի, չկարողացա դրանք գտնել: Ամենուրեք նույն ոսկորներներն են, լինեն դրանք ֆերմերներ և աղքատներ, մուրացկաններ և ստրուկներ:
Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)