Դա հնարավոր չէ

nunemovsisyan-Երբ դու անցնելու լինես քո ճանապարհը`  կհանդիպես դռան, որի վրա գրություն կլինի,- ասաց ուսուցիչը,-վերադարձի’ր ինձ մոտ և տեղեկացրու` ինչ է գրված այնտեղ:

Մի անգամ, մարմնի և հոգու որոնումների ճանապարհին, աշակերտը տեսավ դուռն ու վերադարձավ վարպետի մոտ:

-Այնտեղ գրված էր. «Դա հնարավոր չէ», -տեղեկացրեց նա:

-Գրությունը  պատի՞ վրա էր, թե՞ դռան, -հարցրեց ուսուցիչը:

-Դռա’ն, -պատասխանեց աշակերտը:

-Լա’վ, այդ դեպքում ձեռքդ դիր դռան բռնակին ու բացի’ր այն:

Աշակերտը հնազանդվեց: Քանի որ գրությունը դռան վրա էր, ուրեմն` ճանապարհ էր ցույց տալիս, ինչն էլ հենց անում էր դուռը:

Երբ դուռն ամբողջովին բացվեց, գրությունն այլևս չերևաց:  Եվ աշակերտը ներս մտավ:

Պաուլո Կոելո

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը`  անձնական արխիվից

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 Responses to Դա հնարավոր չէ

  1. Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставить комментарий