Հիսուս պետք չէ

HisusՄի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:

Վանահայր Սիսոիսը վիրավորված  վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:

-Ես չեմ կարող դա անել,-պատասխանում է վանականը: Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:

Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
-Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած  հանցանքների  համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականը ամոթից անմիջապես ներում է եղբորը:

Պաուելո Կոելո

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը`  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից

Կարսի Գագիկ թագաւորի աւետարանը (ԺԱ դար, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան)

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 Responses to Հիսուս պետք չէ

  1. Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий