Մի անգամ, Սցետեի վանքի վանականներից մեկը վիրավորում է մյուսին:
Վանահայր Սիսոիսը վիրավորված վանականին խնդրում է ներել իրեն վիրավորողին:
-Ես չեմ կարող դա անել,-պատասխանում է վանականը: Նա է վիրավորել, դրա համար պետք է պատիժ կրի:
Այդ շատ կարևոր պահին, Սիսոիսը բարձրացնելով ձեռքերը դեպի երկինք` սկսում է աղոթել.
-Իմ Հիսուս, մենք այլևս քո կարիքը չունենք: Մենք այժմ կարող ենք ստիպել մեղավորին` վճարել կատարած հանցանքների համար: Մենք այժմ կարող ենք հարցերը սեփական ուժերով լուծել և գործ ունենալ Բարու ու Չարի հետ: Հետևաբար, դու այսուհետ կարող ես մեզ հանգիստ թողնել, դրանից մենք խնդրի առաջ չենք կանգնի:
Վանականը ամոթից անմիջապես ներում է եղբորը:
Պաուելո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից
Կարսի Գագիկ թագաւորի աւետարանը (ԺԱ դար, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան)
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)