Ձվանախշում

zatikՁուն բուսանախշվել է հետևյալ եղանակներով.

Սոխի կեղևով ներկված ձվին սոսնձել են տարբեր տեսակի կանաչիների տերևներ: Այնուհետև մի քանի ժամ ձուն թթու թանի մեջ են պահել և հանելուց հետո սոսնձած տերևներից զգուշությամբ ազատել: Սոսնձած մասերում կարմիր գույնի նախշազարդ տերևների դաջվածք է մնացել, իսկ շուրջը թթու թանից սպիտակած է եղել: Ստացվել է տերևազարդ ձու:

Մինչ սոխի կեղևներով ձվերի ներկելը, դրանց վրա դրվել են բույսերի տերևիկներ և ցանցավոր կտորով պինդ կապել այնպես, որ հեղուկը ձվի կեղևի և տերևի արանքը չթափանցի: Խաշելուց հետո ձուն կարմրել է, իսկ տերևների տեղը սպիտակ է մնացել:

Նորածիլ կանաչ տերևները կամ թղթե նախշերը սոսնձով ամրացնելով ձվին` այն մի քանի ժամ գցում էին թթու թանի մեջ, ապա զգուշությամբ հեռացնում կպցրած նախշը: Դաջվածքը թթու թանից գեղեցիկ սպիտակում էր:

Զատիկին ձվերը փնջում էին գույնզգույն թելերով, մանր ուլունքներով, ներկում էին և զարդանախշում: Սովորաբար փնջած ձվերի բութ ծայրում գույնզգույն թելերի փնջիկ է թողնվում, իսկ ծուր ծայրում նույն թելերից հյուսված պարան, որով էլ այն կախում են տան առաստաղից, ամրացնում պատի աչքի ընկնող տեղում, կամ էլ հայելու առջև:

Ձվի հետ մեկտեղ տարածված է եղել նաև ընկույզ փնջելը:

Աղբյուրը`  Ռուդիկ Հարոյան, «Զատիկ»

Լուսանկարը` mskh-ից

Օժանդակ նյութեր

Զատկական ծիսական երգ, «Զարկ, բոլոճիկ, զարկ»

Զատկական խաղեր, «Չիք-չիք», «Աղամ»

Զատկական ծիսական խաղեր

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Ձվանախշում

  1. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Զատիկը Օշականում (ենթանախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  3. Уведомление: Սուրբ Հարության տոն` Զատիկ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Զատկի ծեսն Օշականում — Մարինե Մխիթարյան(ՄՄՄ)

  5. Уведомление: Ձվանախշում — Անի Գասպարյանի բլոգ

  6. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s