Իոսիֆ Բրոդսկի, «Փաստորեն, երկիրն իսկապես կլոր է»

Iosif_BrodskiyԱմեն գերեզման աշխարհի վերջն է: Միայն ծովում ձկները գիտեն ազատության գինը:

Մարդը սովորություն ունի շարունակ ինքն իրեն հարցնելու՝ ո՞վ եմ ես: Գիտնական, ամերիկացի, վարորդ, հրեա, այնինչ ճիշտ կլիներ, որ ինքն իրեն հարցներ՝ արդյոք զիբիլ չե՞մ ես:

Միայնություն՝ դա մարդն է քառակուսու մեջ:

Ի տարբերություն կենդանիների, մարդն ունակ է թողնել այն, ինչ սիրում է:

Փաստորեն, երկիրն իսկապես կլոր է, քանի որ դու միշտ վերադառնում ես այտեղ, որտեղ միայն հիշողություններն են:

Միայն մոխիրը գիտի, թե ինչ է նշանակում այրվել մինչեւ վերջ:

Ցավը սովորեցնում է ոչ թե մահվան, այլ` կյանքին:

Մի եղիր հիմար, եղիր այն, ինչ ուրիշները չեն եղել:

Սերը բաժանումից ուժեղ է, սակայն բաժանումը՝ սիրուց երկարատեւ:

Աչքերը լի են արեւմուտքով, սիրտը լի է լուսաբացով:

Հեռանալ սիրուց մի արեւոտ ու պայծառ օր: Անխոս:

Աղբյուր` http://www.hraparak.am/116775/

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Իոսիֆ Բրոդսկի, «Փաստորեն, երկիրն իսկապես կլոր է»

  1. Уведомление: «Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий