«Աստված» բառի ստուգաբանությունը

avetaran

«Աստված» բառը ստուգաբանվում է` «աստ ած», որ գրաբարից թարգմանաբար նշանակում է` «այստեղ բերեց»: Խոսրով Անձևացին` Սուրբ Գրիգոր Նարեկացու հայրը, իր ժամանակագրության մեկնության մեջ ասում է, որ Աստված անունը արարչական է և մեզանում ստուգաբանվում է` «Աստ էած զմեզ», այսինքն` մեզ այստեղ` այս լինելությանն ու գոյությանը բերեց:

Եկեղեցական հայտնի հեղինակներից Ներսես Լամբրոնացին իր Պատարագի մեկնության մեջ նշում է, որ արարածների ստեղծող գիտենք միայն Նրան, այդ պատճառով էլ ստեղծվածների արարչին կոչում ենք Աստված, այսինքն` ոչնչությունից դեպի էության ու գոյության, այն է` երկնավորներին և երկրավորներին այստեղ բերող` աստ ածող: Աստված «աստեաց», կամ «հաստեաց», այսինքն այստեղ բերեց, գոյացրեց, ստեղծեց արարածներ:

Աղբյուր` ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցի, Արարատ հոգևոր միություն

Լուսանկարը`  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий