Հենրիկ Էդոյան, «Կանգ առ, ես այստեղ եմ»

Henrik EdoyanԱմեն ինչ…

 Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:
Անմատչելին
Անմատչելին այն է, ինչը կողքիդ է,
կարող ես մոտենալ, շոշափել, բայց դու
ձգտում ես ուրիշին: Անմատչելին այն է,
ինչը քեզ տրվում է այստեղ, այս պահին,
բայց դու փնտրում ես
նրան մի այլ վայրում: Անմատչելին
այն է, ինչի անունը
այնքան ես դու տալիս, որ նրան
էլ չես գտնում: Քեզ ինչ որ մեկը
խլում է քեզանից, դու ինքդ կորուստն ես քո:
Հավաքիր քո կյանքի
բոլոր բեկորները, այստեղից, այնտեղից, մոտեցրու
նրանց իրար, կառուցիր ինքդ քեզ
և չափիր ստվերը քո —
քո միակ անմատչելին:
Միասին ես ու դու
 Թե ձեռք տամ քո լույսին
ես լույս կդառնամ
թե ձեռք տամ ստվերիդ
կդառնամ ստվեր
թե ձեռք տամ երազիդ
կդառնամ երազ
թե ձեռքս մոտեցնեմ
քո սիրո շրջանակին
ես սեր կդառնամ
լրիվ ամբողջովին
թե ձեռք տամ քո հոգուն
թե մտնեմ քո մեջ
միասին սիրելիս
կմեռնենք իրար հետ:
Եվ ես վերջ չունեմ
Իմ գնացքը կանգ է առնում քո կայարանում:
Իմ նավը դանդաղ մոտենում է քո
նավահանգստին:
Իմ ցերեկն ավարտվում է քո գիշերվա մեջ:
Իմ խոսքերը սահում են թեք զառիթափից
քո պարզված ձեռքերում:
Իմ լռությունը կրկնվում է քո
գիտակցության մեջ:
Իմ քայլերն ընդհատվում են քո դռան առաջ,
որից այն կողմ չգիտեմ՝ ով է բնակվում:
Իմ ստվերն ընկնում է և անհետանում
քո ստվերի մեջ:
Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,
քո մեջ անհետանում:
Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու
վերցնում ես ինձանից:
Եվ ես վերջ չունեմ:
Եվ չունեմ սկիզբ
քո ափերի մեջ:
***
Ես գնում էի, և ինձ հետ գնում էր իմ հոգին,
նա կամ ինձանից առաջ էր անցնում,
կամ հետ էր մնում, կամ հեռանում էր,
և կամ մոտենում,
խոսում էր և լռում…
Իսկ ես կարծում էի,
թե դա աշունն է շուրջս ծավալվում:
1966
Աղբյուր` http://granish.org
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

35 комментариев на «Հենրիկ Էդոյան, «Կանգ առ, ես այստեղ եմ»»

  1. Ինձ շատ պարզ էր Հենրիկ Էդոյանի պոեզիան:<> բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ:Ճիշտ է ասվում , որ մարդ իր ունեցածը չի գնահատում և միշտ ուզում է ավելին:

  2. 1. Ինձ դուր եկավ՝Եվ ես վերջ չունեմ Միասին ես ու դու

    2.Վերլուծություն-«Անմաթչելի»՝Ես շատ հավանեցի այս բանաստեղծությունը,քանի որ այնտեղ ասվում է,որ ունես ինչ որ քեզ պետք է,բայց դու այդ ամենը փնտրում ես այլ վայրում,ում որ ուզում ես լինի քո կողքին լինում է,բայց դու նրան ուրիշ տեղ ես փնտրում,արդյունքում դու ինչ ուզում ես գտնվում է քո կողքին բայց դու այդ ամենը այլ տեղ ես ման գալիս:

    3.Հենրիկ Էդոյանի ստեղծագորխությունները շատ գեղեցիկ և շատ լավն են,բայց մեր տարիքի երեխաների համար մի քիչ անհասկանալի բառեր կան,որոնք մենք չենք կարողանում հասկանալ,օրինակ կան այլ շատ բանաստեղծներ ովքեր ունեն այնպիսի ստեղծագործություններ որոնք մեր տարիքի երեխաների համար հասկանալի են:
    Մեր դասարանի երեխաների մեծ մասը չկարողացավ հասկանալ Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունների իմաստը:

  3. Уведомление: Հենրի Էդոյան վերլուծություն | Eric Sahakyan

  4. Уведомление: Հենրիկ Էդոյան/Անմատչելին | astamelody

  5. Ինձ Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները շատ դուր եկան, քանի որ նրանցից ամեն մեկը կարդալիս, դու քոնն ես գտնում դրանց մեջ: Բայց ամենից շատ դուր եկավ Անմատչելին, քանի որ իսկապես այդպես է, ինչը քեզ մոտիկ է, ունես դա, կարող ես շոշափել և զգաս դա չես գնահատում և այնպայման կոպիտ ասած ուրիշ բանի վրա է աչքդ լինում: Կարելի է ձգտել ունենալ այդ ուրիշ մի բանը, բայց անպայման պետք է գնահատես այն ինչը, որ դու հիմա ունես:

  6. Уведомление: Հենրիկ Էդոյան վերլուծություն | Eric Sahakyan

  7. Առաջադրանք 2

    հարց Հենրիկ Էդոյանին

    1. Ինչու եք կարծում, որ մարդ և պոեզիայի մեջ է, և պոեզիայից դուրս:

  8. 1. Հայ որ բանաստեղծն է ձեզ վրա մեծ ազդեցություն գործել:
    2.Ձեր ստեղծագործություններից որն եք ամենից շատ սիրում :
    3.Մարդու որ հատկանիշներն եք ամենից բարձր գնահատում:

  9. Уведомление: Հենրիկ Էդոյան-Հայից հայ | Վարդանյան Վարդան

  10. AnnaH:

    Ես չեմ հասկանում Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունները, քանի որ նրանք բարդ են իմ տարիքի համար: Նաև այս ազատ ոճը ինձ ընդհանրապես ծանոթ չէ: Իմ համար տարորինակ էր լսել մի բանաստեղցությունը, որը ռիթմի մեջ չէր: Ես փորձում էր այն հասկանալ, սակայն չէի կարողանում:

  11. Ժորա Ավետիսյան:

    Ես չեմ հասկացել:Որովհետև ժատ դժվար էր ընկալել:Դա երևի մեր տարիքի համար չէ:Այն ավելի բարձր դասարանցիների համար:Եվ դա չի հասկացվում:

  12. 1. ԻՆչու էք մտածում, որ ամեն ոք չի կարող գրել պոեզիա:
    2. Ինչու եք ասեցիք, որ պոեզիան ինքն իրեն չի ճանաչում:
    3. Ինչ է ձեզ համար պոեզիան:

  13. 1. Աշխարհում ամենաշատը, որ բանաստեղծին եք սիրել կամ սիրում:
    2. Դուք, որ տարիքում եք հայտնաբերեվ ձեր շնորքը:
    3. Ձեր կարծիքով ձեր գրած բանաստեղծությունները ինչով են տարբերվում այլ բանաստեղծների բանաստեղծություններից:

  14. Grigor 7.2:

    Ես չհասկացա
    Ես չհասկացա ,որովհետև շատ դժվար դաս էր,հավանաբար դա իմ տարքի երեխաների համար չէ: Դա ինձ թվում է 9 — 12 — րդ դասարանցիների համար է: Իմ կարծիքով մեր դասարանում ոչ ոք չի հասկանա:

  15. 1ինչումն է ձեր տարօրինակ բանաստեղծություն գրելու գաղտնիքը
    2ինչ խորհուրդ կտայիք այն մարդկանց ովքեր ուզում են պոեզիա գրել
    3ինչից եք ոգևորվել և սկսել գրել պոեզիա

  16. David:

    1. Ինչպես եք դուք կարողանում այդպիսի բանաստեղծություններ գրել?
    2. Երբ եք արաջին անգամ այդպիսի բանաստեղծություն գրել?
    3. Որ բանաստեղծից եք օրինակ վերցրել?

  17. 1.Մեր հայտնի բանաստեղծներից ում հետ կցանկանայիք հանդիպել
    2.Ինչը կամ ով ձեզ ոգեշնչեց ստեղծագործել
    3.Քանի ժամ կամ քանի օր է անհրաժեշտ բանաստեղծություն գրելու համար

  18. 1. Ձեր առաջին բանաստեղծությունը, որ տարիքում եք գրել:
    2. Ինչը կամ ով է ձեզ ոգեշնչում բանաստեղծություններ գրել:
    3. Մեր գրողներից ում բանաստեղծություններն են ձեզ ավելի հարազատ:

  19. 1.Որ տարիքից եք սկսել ստեղծագործել?
    2.Որ հայ գրողին եք ավելի շատ սիրում ?
    3.Իսկ ստեղծագործելու համար տարվա եղանակները կապ ունեն, թե ոչ?

  20. 1. Ինչպես եք ստեղաործում՝ տրամադրված նստում և գրում եք, թե ուղղակի թուղթն ու գրիչը վերցնում և գրում մտքին եկածը:
    2. Ինչպես կսահմանեք պոեզիա ասվածը, որն ըստ Ձեզ ամեն ոք չի կարող գրել:
    3. Սիրո՞ւմ եք կարդալ: Ի՞նչ ոճի ստեղծագործություններ եք սիրում ընթերցել:

  21. Նունե Մովսիսյան:

    Կրթահամալիրը պատրաստվում է հյուրընկալել մեր ժամանակների մեկ այլ արվեստագետի` Հենրիկ Էդոյանին:
     
    Առաջադրանք 1
    Ձեզ դուր եկած բանաստեղծությունը ձայնագրեք, տեսանյութ պատրաստեք
    կամ փոքրիկ վերլուծություն կատարեք:
    Եթե  Հենրիկ Էդոյանի պոեզիան անհասանելի է ձեզ,  5-7 նախադասությամբ պատճառաբանեք:
     
    Առաջադրանք 2
    Նայեք Հենրիկ Էդոյանի մասին «Հայից հայ»  հաղորդումը:                                     
     
    Պատարաստեք երեք հարց` Հենրիկ Էդոյանին ուղղված:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s