Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

hambarcumՀայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսը վարդապետություն է ուսուցանում նրան: Սուրբ Զատկից հետո` քառասուներորդ օրը, Քրիստոսը հավաքում է աշակերտներին(առաքյալներին) Ձիթենյաց լեռան վրա, փոխանցում նրանց իր վերջին խրատներն ու պատգամները և, օրհնելով նրանց, համբարձվում երկինք: Համբարձումը տեղի ունեցավ Ձիթենյաց լեռան վրա, առաքյալների աչքի առաջ: Այժմ լեռը կոչվում է Համբարձման լեռ: Համբարձվելուց առաջ Հիսուսը առաքյալներին պատվերներ ու հորդորներ տվեց, օրհնեց բոլորին և երկինք բարձրացավ. քիչ հետո լուսավոր ամպն եկավ և Նրան ծածկեց առաքյալների տեսողությունից:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Հրեշտակները առաքյալներին հայտնում են Քրիստոսի երկինք բարձրանալը և վերստին գալուստը:

Առնելով մարդկային մեր բնությունը` Քրիստոսն Իր գալուստով մաքրեց ու օրհնեց անեծքով դատապարտված արարածներն, մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում` մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո` օդն ու կրակը: Նա մարդկային բնությունը միավորեց Աստծո Խոսքին:

Օրվա շարականը հիշատակում է Համբարձման դեպքը և ակնարկում նաև Ս.Հոգու գալստյան մասին. Նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք։

Քրիստոսի Համբարձումը բոլոր տերունական տոների և խորհուրդների ամբողջացումն է`սկսած Տիրոջ Ս. Ծնունդից մինչև Ս.Հարություն: Համբարձում բառը ծագել է գրաբարի համբառնալ բառից: Այն նշանակում է վեր բարձրանալ, վեր ելնել:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Ջանգյուլումը կամ գնարբուկը հնում համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ:  Որոշ ժողովուրդների մոտ դեղաբույսը համարվում է կյանքի պաշտպան:

Ի դեպ, ըստ կրոնական գրականության, Համբարձմանը վիճակ գցելու սովորույթը առաքյալների`Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ դառնալու և Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մատաթիան:

Հայաստանյայց առաքելական եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային -եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց  Սուրբ Էջմիածնում:

http://www.qahana.am/

http://med-practic.com/arm/6/view_avand.html

http://ar.newsarmenia.ru/arm1/20100512/42247007.html

Կարող եք ծանոթանալ նաև՝ 

Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն)

Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր

Շարակնոցում Համբարձման կանոնի հեղինակը Ներսես Լամբրոնացին է: Նա մեծարվել է «Տիեզերական վարդապետ», «Սիրելի»,«Սուրբ» մակդիրներով։

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս.

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս, ասելով աշակերտացն,

Նըստարուք ի քաղաքիդ Երուսաղէմ.

Մինչեւ զգենուցուք զզօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն միախորհ եւ միակրօն,

Միաբան նըստէին ի սուրբ վերնատանն,

Եւ ակն ունէին գալըստեան Սուրբ Հոգւոյն:

Յանկարծակի եհաս ի նմանութիւն լուսոյ փայլման,

Եւ եկեալ բնակեցաւ ի սուրբ առաքեալսն.

Մինչդեռ նըստէին ի սուրբ վերնատանն:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Զատիկ /ուսումնական նախագիծ/ | Դասվարի բլոգ

  3. Уведомление: Զատիկ /ուսումնական նախագիծ/ | Դասվարի բլոգ

  4. Уведомление: Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s