Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր

GerardԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:

Տոնի առթիվ Մայր Աթոռից վանք է բերվում քրիստոնեական ամենահին մասունքներից մեկը` Սուրբ Գեղարդը, որով հռոմեացի զնիվորը խոցել է խաչված Քրիստոսին:

Ավանդության համաձայն, Գեղարդի երկաթյա մասը 33 թվին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը:

13-18-րդ դարերում մասունքը պահվել է Այրիվանքում, որն էլ հռչակավոր սրբության անունով կոչվել է Գեղարդավանք:

Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ պատարագ, որի ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան առնչվելու սրբազան մասունքի զորությանը: Պատարագին հաջորդում է անդաստանի կարգը:

Երեկոյան ժամերգությունից հետո Սուրբ Գեղարդը վերադարձվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Աղբյուր`  http://www.yerkirmedia.am/-Alyona?act=news&lan=hy&id=914

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.