Էրգրի բնակիչները՝ քրդեր

1??????????
????????????????????17Այն, որ քրդերի մոտ զարթոնք և ազգային ինքնագիտակցության աճ է տեղի ունենում և այն, որ ցեղային, մշակութային, լեզվական առանձնահատկություններից և միջպետական տարանջատվածությունից անկախ, միասնական պետականության ստեղծման գաղափարը քրդերի մոտ արագորեն հասունանում է, կասկած չի հարուցում:Սակայն գործընթացները տանում են քրդական պետականության (կամ պետականությունների) կայացմանը, որի մի մասը կարող է կայանալ հայկական պատմական տարածքների զգալի մասի վրա, ինչն էլ մեծապես պայմանավորելու է հայ-քրդական ապագա հարաբերությունները:

Նշենք, որ ոչ միայն դեպի արաբական երկրներ հոսող Եփրատ և Տիգրիս գետերի ակունքներն են գտնվում Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, այլ նաև Արաքս գետի ակունքները: Այսինքն Մեծ Քուրդիստանի կայացման դեպքում քրդերի «ջրային ազդեցությունը» չի սահմանափակվելու միայն Իրաքի և Սիրիայի վրա, այլ նաև Հայաստանի, ինչու չէ նաև Ադրբեջանի և Իրանի վրա:

Հայկական վերլուծական դաշտում քրդական թեմաներով քննարկումները հիմնականում ընթանում են այն հարթության վրա, թե արդյո՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի տարածքում քրդական պետության ձևավորումը:

Ավելի ճիշտ կլիներ քննարկումները ընթանային այն ուղղությամբ, թե ինչպիսի մոտեցում պետք է Հայաստանը որդեգրի քրդերի հետ հարաբերություններում՝ ցեղապետների երդումների և խոստումների վրա հիմնված համակարգից դեպի ավելի արդյունավետ և քիչ ռիսկային համակարգի վերածելու համար: Չմոռանանք, որ «քրդական գործոնի» դերը անընդհատ կարևորվելու է, իսկ Իրաքյան Քուրդիստանը մեծ դեր է խաղալու տարածաշրջանային ապագա գործընթացներում, այդ պատճառով պետք է ավելի ակտիվ հարաբերությունների մեջ մտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ (թեև կլինեն Բաղդադի և Թեհրանի կողմից դժգոհություններ), պարզապես ավելի խորը հասկանալու քրդական արժեհամակարգը և արդյունավետ համագործակցության փորձ ձեռք բերելու համար: Բացի այդ, հավաստի աղյուրների համաձայն, ադրբեջանցիները բավականին ակտիվ են և բազմաթիվ պատվիրակություններ են գործուղում Իրաքյան Քուրդիստան, այդ պատճառով Էրբիլի հետ հարաբերությունները ակտիվացնելու Հայաստանի քայլերը ուղղված կլինեն նաև հակահայ ուղղվածության թուրք-քրդական և ադրբեջանա-քրդական հնարավոր մտահաղացումների չեզոքացմանը:

Հեղինակ` Սարգիս Մանուկյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Էրգրի բնակիչները՝ քրդեր

  1. Уведомление: Խորոտ ու անուշ Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s