Կյանքի 19 ոսկե կանոններ

flesh1. Փոխադարձության կանոն
Նախքան ուրիշների սխալների մասին դատելը՝  ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ:  Ցեխ շպրտողի ձեռքերը չեն կարող մաքուր լինել:
2. Ցավի կանոն

Վիրավորված մարդն ինքն է սկսում վիրավորել ուրիշներին:

3.    Բարձրագույն ճանապարհի կանոն
Մենք ավելի բարձր մակարդակի վրա ենք հայտվում, երբ ուրիշներին, անկախ մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքից,  լավ ենք վերաբերում:
4.    Բումերանգի կանոն
Օգնելով ուրիշներին, ըստ էություն, մենք օգնում ենք ինքներս մեզ:
 5. Մուրճի կանոն
Զրուցակցի ճակատի մոծակը սատկացնելու համար երբեք մի օգտագործեք մուրճ:
6. Փոխանակման կանոն
Մենք, ուրիշներին իրենց տեղը ցույց տալուց առաջ, նախ պետք է ինքներս մեզ դնենք նրանց տեղում:
7. Ուսուցման կանոն
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, ամենայն հավանականությամբ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել:
8. Խարիզմայի կանոն
Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդու նկատմամբ, ով հետաքրքվում է իրենցով:
9. 10  միավորի կանոն
Հավատը մարդկանց լավագույն որակների հանդեպ, սովորաբար, ստիպում է նրանց բացահայտել իրենց լավագույն որակները:
10. Իրավիճակի կանոն
Երբեք թույլ մի տվեք, որ իրադրությունը ձեզ համար ավելին արժենա, քան հարաբերությունները:
11. Բոբի կանոն
Եթե Բոբը խնդիրներ ունի բոլորի հետ, ուրեմն գլխավոր խնդիրը հենց ինքն է՝  Բոբը:
12. Հասանելիության կանոն
Հարաբերությունների թեթևությունը օգնում է, որպեսզի մարդիկ քեզ հետ շփվելիս ազատ զգան իրենց:
13. Խրամատի կանոն
Եթե պատարստվում ես ճակատամարտի, ապա քեզ համար այնպիսի խրամատ փորիր, որպեսզի ընկեր էլ տեղավորվի:
14. Գյուղատնտեսության կանոն
Բոլոր տիպի հարաբերությունները կարելի է և պետք է մշակվեն:
15. 101 %ի կանոն
Գտնել 1 %, որի հետ մենք համաձայն ենք, և դրա կատարման համար ուղղորդել մեր ջանքերի
100 %-ը:
16. Համբերության կանոն
Ուրիշների հետ ճամփորդելը ավելի դանդաղ է, քան մենակ ճամփա ընկնելը: Եթե ուզում ես հեռու գնալ, գնա ընկերների հետ, եթե ուզում ես արագ գնալ, գնա մենակ:
17. Մեդալի երկու կողմի կանոն
Փոխհարաբերությունների իրական ստուգումը կախված է ոչ թե այն հանգամանքից, թե որքանով եք դուք հավատարիմ ձեր ընկերներին, երբ նրանց հետ անհաջողություններ են պատահում, այլ նրանից, թե դուք որքան եք ուրախանում, երբ նրանք հաջողությունների են հասնում:
18. Համակրանքի կանոն
Եթե մարդկանց համար այնպիսի աշխատանքային պայմաններ են ստեղծված, որ աշխատեն ում հետ ուզում են, ապա նրանք կաշխատեն այն մարդկանց հետ, ում համակրում են, իսկ եթե դրա հնարավորություն չունեն, միևնույն է, նրանք դա կստեղծեն:
19. Համագործակցության կանոն
Համատեղ կատարված աշխատանքը բարձրացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարում՝  աշխարհն ու թռվռացող մարդը 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Կյանքի 19 ոսկե կանոններ»

  1. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s